Ֆինանսների նախարար Վահե Հովաննիսյանի կարծիքով` սենսացիաներ են պտտվում ՀՀ պետական պարտքի շեմի մասին:
«Ամեն տարվա բյուջեով մենք նկարագրում ենք, թե ՀՀ պարտքն ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու», – կառավարության նիստում ասաց նա:
Նախարարի խոսքով` վարկերը, որոնք վերցնում է ՀՀ կառավարությունը, նորություն չեն, նախապես հայտարարվել են, աղբյուրներն էլ հայտնի են:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե այդքան կարևոր չէ պարտքի չափը, ինչքան որ կարևոր է պարտքով ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը: