Օրերս Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և, համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,– տեղեկացրել է Սարգսյանը։
Նա ավելացրել է, որ դեպքի մասին օպերատիվ տեղեկությունը ստացվել է օգոստոսի 13–ին։

