• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Սամվել Ֆարմանյանը գաղտնազերծել է Սերժ Սարգսյանի և Բարաք Օբամայի զրույցից մի հատված

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
08/08/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր
0
Սամվել Ֆարմանյանը գաղտնազերծել է Սերժ Սարգսյանի և Բարաք Օբամայի զրույցից մի հատված
0
SHARES
24
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գաղտնազերծել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Արցախի հիմնախնդրի մասին բանակցության մի ուշագրավ մանրամասն, որը ներկայացնում ենք ստորև.

«Գաղտնազերծում – 2

Հատվածներ Սարգսյան-Օբամա բանակցություններից, 2010 թ․ ապրիլի 12, Վաշինգտոն

․․․

— Դա հին խնդիր է, սակայն կա հնարավորություն՝ առաջ գնալու համար։ Կան քաղաքական ծախսեր, որ մենք՝ առաջնորդներս, երբեմն վճարում ենք, երբ համարում ենք ճիշտ՝ առաջ գնալու համար, ու միշտ չէ, որ ժողովուրդը համաձայն է այդ որոշումների հետ: Թուրքիան դրական ազդակ է ուզում, ինչը կարող է քաղաքական տանիք դառնալ արձանագրությունների վավերացման հարցում առաջ գնալու համար։ Խնդրում եմ ազդակ ուղարկել, թե Դուք համարո՞ւմ եք, որ կա նման հնարավորություն՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ առաջ գնալու համար: Խնդրում եմ անկեղծ ասել՝ նման հնարավորություն կա՞, թե՞ չկա, — Օբամա։ 

— Պարո՛ն նախագահ, երբ թուրքական կողմն ասում է ազդակ, նկատի ունի մեր կողմից միակողմանի զիջում: Ձեզ անկեղծորեն ասում եմ, որ նման հնարավորություն չունենք՝ Լեռնային Ղարաբաղի հարցում գնալու միակողմանի զիջումների: Մենք ուզում ենք, որ այդ հակամարտությունը լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հակամարտության լուծման հարցում ամենաշահագրգիռը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, հետո՝ Հայաստանի Հանրապետությունը, հետո նոր՝ Ադրբեջանը և ապա միայն՝ Թուրքիան: Արդեն 20 տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատերազմի մշտական վտանգի տակ է, ինչը նրան թույլ չի տալիս զարգանալ ու ապրել բնականոն կյանքով: Մենք իսկապես պատրաստ չենք Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին: Դա կնշանակի, որ այդ տարածքում մեկ հայ չի մնա,–Սարգսյան։ 

— Որևէ մեկը չի ենթադրում Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, և, իհարկե, սա էլ այն ձևաչափը չէ, որ պետք է քննարկել ու լուծել 20 տարվա խնդիրը: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանը մեծ օգուտ կստանա սահմանի բացումից, ինչը շատ կարևոր է նաև Թուրքիայի համար՝ կարգավորելու իր հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք պատրաստ ենք շարունակել ճնշումը թուրքական կողմի վրա։ Պատրաստ ենք հայկական կողմի հետ շարունակական ներգրավվածության, որպեսզի գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ ․․․ Կարծում եմ, որ գործընթացից դուրս գալը մեծ սխալ կլինի: Եթե Հայաստանը հրաժարվի արձանագրություններից, ենթադրում եմ, որ Թուրքիան ուրախությամբ կընդունի և ուրախությամբ կապահովի այսօրվա ստատուս-քվոն: Այդ դեպքում Հայաստանը վնասներ կկրի, իսկ Թուրքիան՝ ոչ: Դրա համար կշարունակենք մեր ներգրավվածությունը Հայաստանի հետ ու զուգահեռ կաշխատենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Մեր կողմից կարող ենք երաշխավորել, որ ճնշում կգործադրենք Ադրբեջանի նկատմամբ, որ այս փուլում բարձրացնենք հարցի կարևորությունը,– Օբամա։ 

— Եթե մի օր Լեռնային Ղարաբաղը, պարո՛ն նախագահ, որևէ հրաշքով հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ մեկ հայ չի մնա: 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո մենք կորցրինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը: Այնուհետև՝ արդեն խորհրդային կարգերի հաստատման շրջանում, կորցրել ենք Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը: Տեսե՛ք, թե ինչ եղավ Նախիջևանի հետ. այնտեղ հիմա նույնիսկ մեկ հայ չկա: Հիմա Ղարաբա՞ղն էլ տանք։ ․․․ Ավելի լավ է այսպես։ Ավելի լավ է ստատուս-քվոն, քան այնպիսի արհեստական լուծումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կբերի նոր ողբերգություն։ ․․․ Լա՛վ, մենք այս արևի տակ ապրելու իրավունք չունե՞նք։ Մի՞թե դա արդար է, — Սարգսյան։ 

— Գիտեք, պարո՛ն նախագահ, այս տարիների ընթացքում սովորել եմ, որ միշտ չէ, որ հարցերն արդար են լուծվում։ Միշտ չէ, որ աշխարհն արդար է, — Օբամա։

****

Շարունակելի․․․

Հատված իմ հեղինակած «Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» հուշագրությունից։

Իմ գնահատմամբ այս և լրատվամիջոցներում տեղ գտած ամենահետաքրքիր մեկնաբանության հեղինակին կուղարկեմ այս գրքի մեկ օրինակ»։

Tags: Սերժ սարգսյանTribune.amԱՄՆ

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.