Մարոկկոյի թագավոր Մուհամմադ VI-ը Ֆաթիմա Զահրա Մանսուրիին նշանակել է կառավարության ղեկավար։ Որոշումը կայացվել է խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց, որոնցում նրա «Իսկություն և արդիականացում» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կղեկավարի կին։
Ինչպես հայտնել են թագավորական պալատից, Մանսուրին պաշտոնապես նշանակվել է վարչապետ Սահմանադրության համաձայն և նախարարների նոր կաբինետ ձևավորելու հանձնարարություն է ստացել:
«Իսկություն և արդիականացում» կուսակցությունը հաղթել է սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում՝ ապահովելով Ներկայացուցիչների պալատի 395 տեղերից 97-ը, ըստ Մարոկկոյի Ներքին գործերի նախարարության վերջնական արդյունքների։
Այնուամենայնիվ, «Իսկություն և արդիականացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չունի, ուստի Ֆաթիմա Զահրա Մանսուրին այժմ կբանակցի այլ քաղաքական ուժերի հետ՝ կառավարական կոալիցիա ձևավորելու համար։

