Ադրբեջանցիները հնձել են Կիրանցի բնակիչների արտերը․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը։
«Էսօր Կիրանցում մարդիկ հիշել էին, թե ինչպես էին տարիներ առաջ՝ Արցախյան 1-ին պատերազմի տարիներին, թույլ տվել որ ադրջանցիները հայկական տարածքով անցնեն եւ հնձեն իրենց ցանած հացահատիկը: Ինչո՞ւ էին էսօր հիշել, որովհետև էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»,-գրել է Գոհարը։