ՄԱՍԿ-ի վարչությունը հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցության տարածած հայտարարությունից։
«Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։
Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։
Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»։

















