Բենիամին Նեթանյահուը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում են ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Դեմոկրատական կուսակցության և առաջադեմ շրջանակների շրջանում առկա Իսրայելի դեմ տրամադրությունները։
Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր ատում են Իսրայելին, ի վերջո ատում են նաև ԱՄՆ-ին՝ նշելով, որ նման բողոքի ակցիաների ընթացքում հաճախ այրվում են ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի դրոշները։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելին աջակցող ամերիկացիները ցույցերի ժամանակ ծածանում են երկու երկրների դրոշները։
Նեթանյահուն նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև քաղաքական տարաձայնություններ չկան, այդ թվում՝ Իրանի հարցում։ «Մենք ունենք ընդհանուր նպատակներ»,- նշել է նա՝ հավելելով, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն գործում են որպես օրինակելի դաշնակիցներ։
