• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Անհետևողականության գինը. Հայաստանը՝ աշխարհաքաղաքական լուսանցքում. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
04/09/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Անհետևողականության գինը. Հայաստանը՝ աշխարհաքաղաքական լուսանցքում. «Փաստ»
0
SHARES
10
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Փաստ» օրաթերթը գրում է. Արտաքին քաղաքականության մեջ «հավասարակշռության սկզբունք» հռչակելով՝ Նիկոլ Փաշինյանը, չհասցնելով հիանալ Թրամփի հետ համատեղ լուսանկարներով, ուղևորվեց հակադիր ճամբար՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին։ Այնտեղ նա անմիջապես փորձեց անդամակցել կազմակերպությանը։

Հիշեցնենք, որ, ըստ Փաշինյանի, «հավասարակշռության սկզբունքն» այն է, երբ նա փորձում է ամեն ինչ միաժամանակ անել, սակայն արդյունքում շփոթեցնում է գործընկերներին իր անհետևողականությամբ։ Ուզում է «և՛ մերոնց, և՛ ձերոնց», բայց ստացվում է՝ ոչ մեկին։

Կանխատեսելի էր, որ Փաշինյանը, որ նոր էր երկարաժամկետ վարձակալության հանձնել հայկական հողերը ԱՄՆին՝ Չինաստանի գլխավոր մրցակցին, չինացիներից ստացավ ընդամենը բազմաթիվ քաղաքավարի ժպիտներ, ոչինչ չնշանակող «գերհրաշալի-ստրատեգիական-գործընկեր» կարգավիճակ, իսկ կոնկրետ, շոշափելի «արդյունքն» այն էր, որ ստացավ անդամակցելու արգելափակում՝ Չինաստանի պրոքսիի՝ Պակիստանի կողմից։ Նույն Պակիստանի, որի հետ ՀՀ-ն նոր-նոր էր հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Սա հերթական դրվագն է, ինչը ցույց է տալիս, որ նման՝ «հավասարակշռության սկզբունք» որդեգրածի հետ բարեհաճ կլինեն միայն հռետորաբանության և ձևական ժեստերի մակարդակով։ Այսպիսով, ՇՀԿ այցը վերածվեց դիվանագիտական ձախողման և հերթական նվաստացման՝ չնայած մեդիայում դրական ներկայացմանը։

Այդուհանդերձ, գագաթաժողովի շրջանակներում Փաշինյանը հնարավորություն ունեցավ շփվելու Ալիևի հետ, որը նույնպես եկել էր ՇՀԿ անդամակցություն խնդրելու։

Մինչ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում էին հայոց այբուբենի հուշարձանը, իսկ ԵԱՀԿ-ն փակում էր Մինսկի խումբը (և նրա հետ մահանում էր վերջին հույսը՝ կապված հայ ռազմագերիների և արցախցի փախստականների հարցերի լուծման հետ), Փաշինյանը, դատելով լուսանկարներից, ուրախ ժամանակ էր անցկացնում ադրբեջանցի առաջնորդի ընկերակցությամբ։

Ալիևին, ինչպես և Փաշինյանին, գագաթաժողովում ոչինչ չհաջողվեց. նրա անդամակցության հայտը նույնպես արգելափակվեց։ Սակայն նա հնարավորություն ունեցավ պարծենալ «Զանգեզուրի միջանցքի» բացվող հեռանկարներով։ Ընդ որում, նրա ելույթում Հայաստանը ընդհանրապես չհիշատակվեց։ Լսելով Ալիևին՝ կարելի էր եզրակացնել, որ միջանցքով անցնող տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Նույնիսկ Փաշինյանը անհարմար զգաց Ալիևի այդքան ուղիղ հռետորաբանությունից և շտապեց հակադարձել, թե Ադրբեջանի նախագահի խոսքերը ընկալվում են ոչ այն տրամաբանությամբ, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վաշինգտոնում։ Բայց դա նորություն չէ՝ Բաքուն միշտ էլ այդ տրամաբանությունը կխեղաթյուրի՝ ըստ իր հարմարության։ Այնուամենայնիվ, դա չխանգարեց Փաշինյանին ևս մեկ անգամ հաստատել, որ ադրբեջանցիների համար Հայաստանի տարածքով անցումը կլինի անխոչընդոտ։ Դե ինչ, եթե Հայաստանը պատրաստվում է ազատ թողնել սահմանով անցնող ադրբեջանական մեքենաները, գուցե տրամաբանական է, որ Ալիևը իր նախագծում Հայաստանը չի հիշատակում։ Ինչո՞ւ հիշատակել, եթե հենց հայկական կողմն է հաստատում, որ այս հարցում կարելի է Հայաստանի հետ հաշվի չնստել։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այցը ՇՀԿ ավարտվեց նույն արդյունքով, ինչ նրա բոլոր այցերը՝ մի շարք ձևական քաղաքավարության ժեստեր Հայաստանի հասցեին, որոնք որևէ կոնկրետ օգուտ չեն տալիս, բայց վարչապետի մամուլի ծառայության կողմից արձանագրվում են որպես դիվանագիտական հաջողություններ։ Իսկ ցանկալի գործընկերների կողմից՝ որևէ լուրջ քայլի բացակայություն։ Ինչո՞ւ: Որովհետև գործընկերները տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են միաժամանակ շարժվել հակադիր ուղղություններով։ Բայց նման շարժումն անհնար է։ Հետևաբար, փաշինյանական «հավասարակշռության սկզբունքը» բացառում է Հայաստանի իրական մերձեցումը թե՛ Արևմուտքի, թե՛ նրա հակառակորդների հետ։

Եվ, կարծես, միակ գործընկերը, որի հետ հարաբերություններից Հայաստանը չի կարող խուսափել, Թուրքիան է։ Միգուցե հենց Թուրքիայի հետ բացառիկ հարաբերությունների համա՞ր է, որ Փաշինյանը ձախողում է արտաքին քաղաքականության բոլոր մնացած նախագծերը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Tags: Tribune.amՆիկոլ Փաշինյանքաղաքականություն

Recent Posts

  • Այլանդակ են, ուղղակի վայրենություն էր․ Ծառուկյանի նման մարդուն ո՞նց կարային էդպես տապալեին. ՀԱՐՑՈՒՄ
  • Եթե մենակ մարդ ես, ուրեմն ոչ մի բանի ընդունակ չե՞ս. Կութի բնակիչ
  • Հարվածելու եմ ձեր ամենաթույլ կետին՝ ձեր երեխաներին․ սա Նիկոլ Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ Խամոյան
  • Ասում էր՝ Աշոտիկին կտամ, գերիներին հետ կբերեմ, արե՞ց. ստախոս մարդուն ի՞նչ հավատաս. ՀԱՐՑՈՒՄ
  • Էս հիվանդին ո՞նց կարելի ա վստահել, «դուխով» կեպկա դնելով հայրենասեր չեն դառնում.ՀԱՐՑՈՒՄ

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.