«Միասնության թևերի» անդամ, հանրային առողջության մասնագետ Ստեփան Ասրյանը ներկայացրել է կուսակցության ծրագիրը՝ ապահովելու համընդհանուր անվճար բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ քաղաքացիների համար։
«Մենք ՀՀ քաղաքացիների համար Հայաստանի ամբողջ տարածքում կապահովենք համընդհանուր անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ ծառայությունների համապարփակ փաթեթով։ Ներկայիս առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ոչ թե առողջության պահպանման նպատակ ունի, այլ ընտրակաշառքի յուրօրինակ ձև է»։

















