• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
08/02/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

Ապօրինի կալանք, հացադուլ և բժշկական օգնության ձգձգում․ Նարեկ Սամսոնյանի հայտարարությունը ՔԿՀ-ից

— Հեղինակ ` —
17/01/2026
/ Իրավունք, Առողջապահություն
0
Ապօրինի կալանք, հացադուլ և բժշկական օգնության ձգձգում․ Նարեկ Սամսոնյանի հայտարարությունը ՔԿՀ-ից

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հանդես է եկել հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով իր առողջական վիճակի կտրուկ վատթարացման և բժշկական միջամտության ձգձգման մասին։

«Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ես պլանային վիրահատություն ունեի, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Քանի որ ռեժիմն ինձ «հետույք» բառի համար կալանավորեց, վիրահատությունը տեղի չունեցավ, իսկ բանտային պայմաններն էլ ավելի վատթարացրեցին իրավիճակը և մենք ստիպված եղանք դիմել ինձ բուժող բժշկին «Արմավիր» ՔԿՀ այց կատարելու համար։ Տվյալ դիմումը գրել էինք հունվարի 5-ին և ապօրինի կալանքի երկարացումից հետո հայտարարածս հացադուլի 7-րդ օրը բժիշկը հնարավորություն ունեցավ այցելելու և զննելու ինձ։ Այսինքն, դիմումը մուտքագրելուց 10 օր անց միայն բժշկին հնարավորություն տվեցին այցելել ինձ։ Հիմա, երբ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն, նույն ծառայությունն անհասկանալի պահանջներ է առաջ քաշում և ասում, որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում։

Այսինքն, ինձ առանց հանցակազմի առկայության պահում են ուղղակի գերության մեջ, վերադաս ատյանն ասում է՝ ապօրինի եք կալանավորել, դրանից հետո 3 ամսով նոր ապօրինի որոշմամբ երկարացնում են գերության ժամկետը, դրանից հետո ինձ ոչինչ չի մնում, քան հացադուլի միջոցով արտահայտել բողոքս, հետո ինձ՝ հացադուլավորիս, տեղափոխում են պատժախուց, իսկ արդեն հիմա ասում են՝ «10 օրից շուտ չենք կարող տեղափոխել, կարգն է այդպիսին»։ Հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։

Իմ հացադուլի նպատակներից մեկը հենց այս ամեն ինչը հնարավորինս լայն զանգվածների ցույց տալն էր։ Ոչ թե նրանց, ովքեր 2018-ից անցել են պայքարի բովով կամ նրանց, ովքեր իրենց սեփական մաշկի վրա զգացել են ռեժիմի անմարդկային էությունը, այլ նրանց, ովքեր միշտ «հեռու են եղել քաղաքականությունից»։ Այս ամենը ես ցանկանում էի մտցնել միջազգային հանրության փակ աչքերը, ինչն էլ այս ընթացքում արել է AntiFake.am-ի թիմը՝ հայտնի քաղաքական և հանրային գործիչների գործուն աջակցությամբ։ Հիմա հասել ենք հատակի հատակին, երբ սրանց իշխանության անմարդկայնությունն այլևս արձանագրված փաստ է և վստահաբար դեռ առաջիկա օրերին հատակի հատակից անդին է իջնելու։

Հիմա այս ամենի պատասխանատուների մասին. առավել քան վստահ եմ, որ ո՛չ «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությունը, ո՛չ էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն այս ամենում շահագրգռված չեն, անգամ՝ սրտացավ են, բայց այն մարդիկ, ովքեր ապօրինություններ թույլ կտան, ապագայում անձնական պատասխանատվություն են կրելու այս ամենի համար։ Նույն հաջողությամբ թե՛ դատախազությունում, թե՛ դատական համակարգում, թե՛ քննչական կոմիտեում, վստահաբար, կան առաքինի և իրենց մասնագիտությունը հարգող մարդիկ, բայց նրանք, ովքեր թաթախվել են քաղաքական հետապնդումների և ռեժիմի հրահանգները կատարելու պարտականության մեջ, ապագայում աներկբայորեն պատժվելու են դրա համար։

Ես այս ամեն ինչին շարունակում եմ քմծիծաղով նայել և, անկեղծ ասած, վստահ եմ, որ առջևում դեռ նոր «անակնկալներ» են լինելու։ Ես այդ անակնկալներին սպասում եմ, քանի որ գնալով ավելանում է այս ամենի անհատական պատասխանատուների ցուցակը։ Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա, ինչ կար՝ ասվել է, բայց, ինչպես ասում են, խորհրդային բռնաճնշումների պատվիրատուն Ստալինն էր, բա այդքան մատնագիր գրողներն ովքե՞ր էին։

Հ.գ. Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել, ՄԻՊ-ը չի այցելել՝ չնայած նրան, որ ես չեմ էլ սպասում իրենց, բայց գոնե ՄԻՊ-ի պարագայում դա պարտականություն էր։

Լավ մնացեք, և ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։

Վճռականությու՛ն, անձնազոհությու՛ն, հաղթանա՛կ։

Հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Հացադուլի 9-րդ օր
Ապօրինի կալանքի 65-րդ օր

«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց

17.01.2026թ.»,-ասված է հոդվածի մեջ։

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Փետրվարի 7-ից «բարեգործությունը» կարող է ավարտվել բանտով
Իրավունք

Փետրվարի 7-ից «բարեգործությունը» կարող է ավարտվել բանտով

07/02/2026
Փաշինյանի կողմնակիցը 5 հազար դոլար է վերցրել՝ բանակից ազատելու համար, և բռնվել. «Հրապարակ»
Իրավունք

Փաշինյանի կողմնակիցը 5 հազար դոլար է վերցրել՝ բանակից ազատելու համար, և բռնվել. «Հրապարակ»

07/02/2026
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են մարդկային օրգաններ գնող գործարարի
Իրավունք

Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են մարդկային օրգաններ գնող գործարարի

06/02/2026
Օրվա Լուրեր. Տնային կալանք խիստ պայմաններով․ի՞նչ որոշում կայացրեց դատարանը Միքայել Սրբազանի գործով. Ուղիղ
Իրավունք

Օրվա Լուրեր. Տնային կալանք խիստ պայմաններով․ի՞նչ որոշում կայացրեց դատարանը Միքայել Սրբազանի գործով. Ուղիղ

06/02/2026
Գյումրիի կրակոցների ու մահվան գործով հետախուզվողները հայտնաբերվել են Արմավիրում
Իրավունք

Գյումրիի կրակոցների ու մահվան գործով հետախուզվողները հայտնաբերվել են Արմավիրում

06/02/2026
Լավ լուր՝ Միքայել սրբազանին ազատ արձակեցին, կիրառվեց տնային կալանք
Իրավունք

Լավ լուր՝ Միքայել սրբազանին ազատ արձակեցին, կիրառվեց տնային կալանք

06/02/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
«Ինքնիշխան» նիկոլական Հայաստանի ողջ թշվառության ևս մեկ ապացույց․ Աշոտյան

«Ինքնիշխան» նիկոլական Հայաստանի ողջ թշվառության ևս մեկ ապացույց․ Աշոտյան

07/02/2026
Newstand. Հող տալով դարձան Ռեմբո՞, մենք ոչ խրամատը լքել ենք, ոչ թռել ենք. Գառնիկ Դանիելյան

Newstand. Հող տալով դարձան Ռեմբո՞, մենք ոչ խրամատը լքել ենք, ոչ թռել ենք. Գառնիկ Դանիելյան

07/02/2026
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՊՆ

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՊՆ

07/02/2026
Փետրվարի 7-ից «բարեգործությունը» կարող է ավարտվել բանտով

Փետրվարի 7-ից «բարեգործությունը» կարող է ավարտվել բանտով

07/02/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.