• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս

ARCA համակարգի խափանումների պատճառները․ պարզաբանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
01/08/2025
/ Լրահոս, Գլխավոր նորություններ, Տնտեսություն
0
ARCA համակարգի խափանումների պատճառները․ պարզաբանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն
0
SHARES
30
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Համակարգում առաջացած տեխնիկական խափանումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Arca համակարգը։

«Արմենիան Քարդ ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ դեռևս 2000 թվականից և զարգացման 25 տարվա ընթացքում միշտ կատարելագործվում է՝ ապահովելով անվտանգ, հուսալի և արագ ֆինանսական էկոհամակարգ իր գործընկերների և հասարակության համար։

Արմենիան Քարդ ընկերության թիմը մշտապես համալրվում է մարդակենտրոն, մասնագիտական բարձր որակավորումներ և տեխնիկական բարդ ու ինովացիոն լուծումներ իրականացնող մասնագետներով, ովքեր 24/7 հասանելիությամբ կատարում են առավելագույնը, որպեսզի նվազագույնի հասցնեն տեխնիկական խափանումների քանակը։

Արդեն այսօր Arca համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 Arca քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում՝ ընդգծելով համակարգի ծավալներն ու բարձր թողունակությունը։

Արմենիան Քարդ ընկերությունը հանդիսանում է ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատոր և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել Arca ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։

Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած պատահարներին՝ ուսումնասիրությունների հիման վրա ձևավորված գնահատմամբ՝ խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ։ Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել։ 2025թ․ հուլիսի 23-ի 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը առաջացել է հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով։ Նշված խափանումը չի կրել անընդհատ և համակարգային բնույթ, և մեր մասնագետների կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ընկերության կողմից մատուցվող հիմնական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու համար։ Նշված ժամանակահատվածում գրեթե մեծամասամբ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները հասանելի են եղել և իրականացվել են գործարքներ, մասնավորապես ՊՈՍ տերմինալներով, ԱԳՄ-ով (ավտոմատ գանձման մեքենա), ինչպես նաև Ecommerce հարթակով։ Իսկ ոչ քարտային՝ ArcaPay ակնթարթային փոխանցումների համակարգն այդ ամբողջ ընթացքում գործել է անխափան՝ առանց որևէ ընդհատումների։

2025թ․ հուլիսի 29-ին ժամը 11:46-ից մինչև 15։25 ևս արձանագրվել է խափանում նույն պատճառով, որը ժամանակավորապես ազդել է Ընկերության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։ Խնդիրը վերացվել է նույն օրը՝ Ընկերության և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված շտապ գործողությունների արդյունքում։

Խափանման պատճառների խորքային պարզաբանման և նմանատիպ դեպքերի կանխարգելման նպատակով մեկնարկել է համապարփակ տեխնիկական ուսումնասիրություն։

Որպես կանխարգելիչ միջոցառում և միջազգային լավագույն պրակտիկային համապատասխան, ինչպես նաև մեր հաճախորդներին առավել հուսալի, հարմարավետ ու անխափան ծառայություններ մատուցելու նպատակով Արմենիան Քարդ ընկերությունն ընթացիկ տարում ավարտում է տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։ Տվյալների կենտրոնը, որը տեխնիկապես հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորումներով, նախատեսված է ապահովելու երկրի վճարային համակարգերի անխափան և կայուն գործունեությունը։

Ընկերության հիմնական ծառայությունների մի մասը արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։ Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ավարտը։

Նոր կենտրոնը կգործի փոխլրացնող ռեժիմով՝ միասին արդեն գործող տվյալների կենտրոնի հետ՝ ապահովելով տրանզակցիոն հոսքերի բալանսավորում, ինչպես նաև՝ հնարավոր միջադեպերի դեպքում ծառայությունների շարունակականություն և բնականոն աշխատանքի վերականգնում։

Բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկին, համակարգի անդամ առևտրային բանկերին և միջազգային վճարային համակարգերին, տեղեկատվություն է տրամադրվել ինչպես խափանման ընթացքում, այնպես էլ դրա վերացումից անմիջապես հետո՝ սահմանված համապատասխան հաղորդակցման ուղիներով։

Ընկերությունում գործող ընթացակարգերին համաձայն՝ բոլոր նմանատիպ դեպքերում, սահմանված ժամկետների շրջանակում, կազմվում և տրամադրվում է մանրամասն հաշվետվություն՝ ներառելով խափանված ծառայությունների, ներգրավված սարք/սարքավորումների, իրականացված ուսումնասիրությունների և կիրառված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։Հիշեցնենք նաև, որ Արմենիան Քարդ ընկերության բոլոր վճարային ծառայությունները նշված ժամանակահատվածից հետո, ինչպես նաև այս պահին, բնականոն կերպով աշխատում են՝ ապահովելով ֆինանսական համակարգի անվտանգությունն ու անընդհատությունը։

Ցանկանում ենք հավաստիացնել, որ մենք հավատարիմ ենք մեր գործընկերներին և հասարակությանը բարձրակարգ ծառայությունների մատուցման մեր սկզբունքին և մեր գործողությունները մշտապես ուղղված են ծառայությունների շարունակական զարգացմանն ու որակի բարելավմանը։ Արմենիան Քարդ ընկերության թիմի ցանկացած անդամ հստակ գիտակցում է, որ վճարային համակարգի անխափան և անվտանգ աշխատանքը կարևոր է մեր քաղաքացիների, տնտեսվարողների և, իհարկե, երկրի տնտեսության զարգացման համար, ուստի իրականացնում է հնարավորին բոլոր գործողություններն այդ նպատակին հասնելու ուղղությամբ։ Շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման և վստահության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Վերջին նորություններ

  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.