• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Հասարակություն

Արենի համայնքում տեղի կունենա Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
15/08/2024
/ Հասարակություն, Մշակույթ, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Արենի համայնքում տեղի կունենա Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը
0
SHARES
6
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը»: Ծրագրի նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությունն է:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը` գինու արտադրամասերը, խաղողի մնացորդներն ու աշխարհի ամենահին կոշիկը առանձնացնում են այն, որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածք, բացի այդ այն ընդգրկված է ՀՀ մշակութային տարածքների ցանկում:

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա):

«Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը» առանձնահատուկ է այն հանգամանքով, որ դրա իրականացմամբ համախմբվում են մի շարք միջազգային մշակութային ծրագրեր՝ նոր համագործակցությունների հնարավորություններ զարգացնելով միջազգային կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես՝ համադրելով Սևծովյան տարածաշրջանի երկրների մշակութային ներուժը «Մշակութային ուղիների» հետ և խթանելով միջմշակութային երկխոսությունների նոր հարթակների ձևավորումն ու զարգացումը:

Բացի այդ, փառատոնին կտրվի Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի` «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը, որն այս տարի տեղի կունենա «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, ինչպես նաև դրա շրջանակում կամփոփվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում իրականացվող «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացը։

Փառատոնի ընթացքում Արենի համայնքում կներկայացվեն հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագիր երեխաների համար:

Այս փառատոնի համն ու հոտը կմատնանշեն Վայոց ձորի այցեքարտ համարվող գինին ու վայրին բնորոշ ավանդական ուտեստները: Այցելուները տեղում հնարավորություն կունենան համտեսելու և ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին:

Փառատոնը ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որն իրականացվում է ամեն տարի ՀՀ որևէ մարզում՝ նպաստելով համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, արհեստների զարգացմանը, միջմշակութային երկխոսությանն ու մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

Տեղեկացնենք, որ «Արհեստների միջազգային առաջին փառատոնը» մեկնարկել է 2022 թ. վարպետների քաղաք Գյումրիում, «Արհեստների միջազգային 2-րդ փառատոնը» տեղի է ունեցել 2024 թ. Դիլիջանում:

Նշենք նաև, որ 2023-2025 թթ. Հայաստանի Հանրապետությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Մշակույթի աշխատանքային խմբի համակարգողն է, ինչպես նաև ընդգծենք, որ Հայաստանն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Գինու ուղում»:

Tags: Tribune.amԿԳՄՍ

Recent Posts

  • Հեղափոխություն լինելու է, Գեղամ Նազարյանին աչքս չկոխեք, էլ չի լինելու նման բան. Գեղամ Մանուկյան
  • «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»․ ի՞նչ է իրականում պահանջում Բաքուն Հայաստանից
  • Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք
  • Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում
  • 127 էկոպարեկ. նոր ծառայություն՝ անտառների պահպանության համար. Փաշինյանը Հրազդանում է

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.