Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
«Արմավիրի քոլեջի ձայնագրությունով ցույց տվեցինք, որ գործում է շղթա` բարձրագույն իշխանության մակարդակից կազմակերպվում է մարդկանց վախեցնելը, որ ընտրեն ՔՊ-ին, իսկ երբ բացահայտվում է, պատժվում են նրանք, ում ճնշման են ենթարկում (ուսանողը, ուսուցիչը կամ տնօրենը), իսկ կազմակերպիչները մնում են անպատիժ:
Ժողովուրդ ջան, չվախենաք, մենք Ձեզ կպաշտպանենք։ Քվեախցիկում ամբողջ իշխանությունը քաղաքացու ձեռքին է»:

















