Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Mercedes»-ին, այնուհետև՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, թիվ 61 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսին։
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 3 մարդ, որոնք տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Մեր տեղեկություններով՝ վիրավորներից մեկի վիճակը ծանր է։



















