Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Երկրի ղեկավար կոչեցյալն ազգային ժողովի ամբիոնից «շուն ու շանգյալ» է անվանում ընդդիմադիր քաղաքական ուժերին ընտրող քաղաքացիներին ու այդպիսով նրանց նկատմամբ հրահրում թշնամանք։ Րոպեներ անց՝ խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիների վրա վայրենաբար հարձակվում են հայկական համազգեստով «էս-էս-ականները» և բիրտ ուժի կիրառմամբ գերում շուրջ 2 տասնյակ ընդդիմադիրի։
Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ»,-գրել է նա։

















