• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
31/05/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

Գարեգին Բ․ Հարվածի տակ են մեր ինքնության հիմքերը

— Հեղինակ ` —
31/05/2026
/ Հասարակություն
0
Գարեգին Բ․ Հարվածի տակ են մեր ինքնության հիմքերը

Փառաբանական աղոթքով առ Բարձրյալն Աստված հունիսի 1-ին մուտք ենք գործում Արարատյան տոների շաբաթ, որն առանձնահատուկ կարևորություն ունի ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Հանդիսավոր թափորներով և Սուրբ Պատարագների արարողություններով, երկրպագության նպատակով սրբերի մասունքների դուրս բերմամբ հիշատակելու ենք Սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի մարտիրոսությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից, Հայոց մեծ դարձը և Տրդատ արքայի հրովարտակով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը։ Արարատյան շաբաթվա ավարտին՝ հունիսի 7-ին, նշելու ենք տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի, որը վեր խոյացավ հայոց հողի վրա 1725 տարի առաջ Աստվածորդու լուսավոր էջքով։ Այս մասին նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ։

«Պատմական այս իրադարձություններով, Սուրբ Էջմիածնով հայոց ազգը արժանացավ Աստծո ընտրյալ ժողովուրդ լինելու երկնային շնորհին, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ ամրակուռ հիմքն ու առանցքը մեր լինելության ու հարատևության՝ համապատասխան սուրբգրային վկայության. «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2.9)։ Սուրբ Էջմիածինը հավերժական խորհրդով եղել է աշխարհասփյուռ իր զավակների հավատքը զորացնողը, հույսն առատացնողը, Քրիստոսանվեր ու հայրենանվեր կյանքի երաշխիքը, օրհասական պահերին հանձնառու եղել ամեն զոհողության՝ հանուն իր խնամքին հանձնված հոտի։ Սուրբ Էջմիածինը կրթական, մշակութային, հոգեմտավոր մեծագույն նվաճումների ներշնչարանն ու գրավականն է, անխորտակելի ամրոցը մեր ազգային ու հոգևոր ինքնության և առհավատչյան հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անխաթար պահպանության։ Սուրբ Էջմիածինը, ծանր փորձությունների միջով անցնելով, մնացել է աննկուն ու անխորտակելի՝ մշտապես լինելով անլռելի ու բարձրահունչ կոչնակը ազգի ու հայրենյաց շահերի և մեր ժողովրդի միաբանության։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնակատարումը, սիրելիներ, ամենքիս համար առիթ է վերստին վկայելու մեր սերն ու անդավաճան հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և Քրիստոսահաստատ հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը՝ համաձայն սաղմոսերգուի խոսքի. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)։

Սուրբ Էջմիածնի տոնն այս օրերին, ցավոք, նշելու ենք մի իրավիճակում, երբ ծանր կորուստները խռովել են մեր ժողովրդի անդորրը, երբ հարվածներ են հասցվում մեր ժողովրդի ինքնության հիմքերին, աղճատվում հոգևոր և ազգային սրբազան խորհրդանիշերը։ Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում՝ պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողություն ու անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են Եկեղեցու դարավոր կանոնակարգերը, հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ Եկեղեցին և եկեղեցասեր անձինք։ Այս դժվարին իրադրության մեջ Սուրբ Էջմիածնի լուսեղեն խորհուրդը մշտաբարբառ հրավեր է մեզ՝ ամուր կառչած մնալու քրիստոնեական մեր հավատքին, վերագտնելու ազգային ոգու տոկունությունը, հաղթահարելու ներազգային բաժանումները, բժշկելու վերքերը և վերականգնելու մեր ժողովրդի ներքին խաղաղությունն ու անդորրը։

Հունիսի 7-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը, մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը՝ «դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն»,- ինչպես պատգամում է առաքյալը (Ա Պետ. 2.1)։

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար։

Հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար։ Աղոթում ենք, որ Տիրոջ անբավ ողորմությամբ հայրենաբնակ մեր զավակների նոր ընտրությունը ծառայի միմիայն ի բարին, ի սեր ազգիս ապահով, խաղաղ և առաջընթաց կյանքի»։

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հասարակություն

Ամառը Հայաստանում կմեկնարկի անձրևներով և ամպրոպներով

31/05/2026
Երևանում ավտոմեքենան վերածվել է կրակի օջախի․ կա տուժած
Հասարակություն

Երևանում ավտոմեքենան վերածվել է կրակի օջախի․ կա տուժած

31/05/2026
Հայաստանում հարգել են Ստարոբիլսկի ողբերգության զոհերի հիշատակը
Հասարակություն

Հայաստանում հարգել են Ստարոբիլսկի ողբերգության զոհերի հիշատակը

30/05/2026
Երեխուս տարավ թրի բերան, զոհվածի ծնող եմ, չեն թողե Նիկոլին մոտենամ. գյումրեցի
Հասարակություն

Երեխուս տարավ թրի բերան, զոհվածի ծնող եմ, չեն թողե Նիկոլին մոտենամ. գյումրեցի

30/05/2026
Ներվերս խախտվում ա, չեմ ուզում Նիկոլի դաժե անունը լսեմ. արցախցի
Հասարակություն

Ներվերս խախտվում ա, չեմ ուզում Նիկոլի դաժե անունը լսեմ. արցախցի

30/05/2026
Ամուսինս աշխարհի տերն ա, հանրաճանաչ մարդ ա, շուտով հարսանիքս կլինի, կիմանաք՝ ով ա
Հասարակություն

Ամուսինս աշխարհի տերն ա, հանրաճանաչ մարդ ա, շուտով հարսանիքս կլինի, կիմանաք՝ ով ա

30/05/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

03/05/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Անբարոյականի վաստակը, ուրիշի դիակը, Մակարյանի ավտոտնակը, Համլետի սիրախաղը. OverԴոզ

Անբարոյականի վաստակը, ուրիշի դիակը, Մակարյանի ավտոտնակը, Համլետի սիրախաղը. OverԴոզ

31/05/2026
Ուկրաինայում զինկոմիսարիատի աշխատակիցները քահանայի են առևանգել

Ուկրաինայում զինկոմիսարիատի աշխատակիցները քահանայի են առևանգել

31/05/2026
Թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Քերոբյան

Թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Քերոբյան

31/05/2026
Գարեգին Բ․ Հարվածի տակ են մեր ինքնության հիմքերը

Գարեգին Բ․ Հարվածի տակ են մեր ինքնության հիմքերը

31/05/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.