Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը…։ Թեմային անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Այո՛, Հայոց ցեղասպանության ժամանակ հայերը զոհվել են ոչ միայն ուղղակի սպանությունների հետևանքով, այլև սովից, գաղթի ճանապարհներին ուժասպառ լինելուց, ինչպես նաև այլ անմարդկային պայմանների հետևանքով, որոնցում հայտնվել էին ցեղասպանության կազմակերպիչների մանրամասն մշակված ծրագրին համապատասխան։
Սա թուրքական նարատիվների տարածումն է մեր հանրային տիրույթում՝ որպես «փափուկ ուժի» գործիք»։

















