«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել և անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։
Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան կոմպետենտ մասնագետ: Մեզ ասացին, որ հրահանգել է հաղորդումներում, ռեպորտաժներում նվազեցնել ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը։
Նորամուծություններից է նաև այն, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող են այլևս Ռադիոյի ցանցում չլինել, այլ կլինեն միայն կայքում․ խոսքը քրդերին և եզդիներին վերաբերող հաղորդումների մասին է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: