• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
04/05/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Հայաստանն ուրիշների պատերազմների հարթակ ու գաղտնի գործիք չէ. Արման Թաթոյանը՝ Ուկրաինայի նախագահի ելույթի հետքերով

— Հեղինակ ` —
04/05/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
Հայաստանն ուրիշների պատերազմների հարթակ ու գաղտնի գործիք չէ. Արման Թաթոյանը՝ Ուկրաինայի նախագահի ելույթի հետքերով

Ինչպես Հայաստանի շատ քաղաքացիներ, ես ուշադիր լսում և կարդում եմ, թե ինչ են ասում այս օրերին Երևանում գտնվող միջազգային հյուրերը։ Եվ պարտավոր եմ ասել այն, ինչ շատերը մտածում են, բայց վախենում են բարձրաձայնել։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ուկրաինայի նախագահը Հայաստան է ժամանել անմիջապես Բաքվից։ Ինը օր առաջ Գաբալայում նա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ստորագրել է վեց երկկողմ համաձայնագիր՝ ռազմարդյունաբերական համագործակցության, դրոնների համատեղ արտադրության, ռազմական փորձի փոխանցման վերաբերյալ։

Այսօր Երևանում նա ասում է, որ Ռուսաստանը չի կարող հույս դնել մայիսի 9-ի անվտանգության վրա, քանի որ ուկրաինական դրոնները կարող են հասնել Մոսկվա։

Այս խոսքերը հնչում են Հայաստանում։

Մոսկվայում, Կրասնոդարում, Ռոստովում, Սոչիում, Սամարայում ապրում են մեր հայրենակիցները՝ հարյուր հազարավոր հայկական ընտանիքներ։ Նրանց ամուսինները, նրանց որդիները, նրանց դուստրերը աշխատում են այնտեղ, որպեսզի կարողանան ապահովել իրենց ծնողներին Գյումրիում, Իջևանում, Կապանում, Մարտունիում։ Նրանց վաստակած գումարներն աշխարհաքաղաքականություն չեն` դրանք հաց են, դրանք դեղորայք են, կրթություն են նրանց Հայաստանում ապրող երեխաների համար։

Հիմա էմոցիաները դնում եմ մի կողմ ու խոսում եմ Հայաստանի շահերի տեսանկյունից` որպես պետական գործիչ: Այսպես, պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսը։

Իրականում այս թիվն էականորեն ավելի է, քանի որ փոխանցումների զգալի մասը մնում է բանկային համակարգից դուրս։ Ռուսաստանը մեր երկրի համար ուղիղ օտարերկրյա ներդրումների ամենամեծ աղբյուրն է ու Հայաստանի գյուղատնտեսական արտահանման ամենախոշոր սպառողը։ Սրանք կոնկրետ փաստեր են, ոչ թե դիրքորոշում։

Երբ մի պետության ղեկավար, որը հենց նոր ռազմարդյունաբերական համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի հետ, Երևանը օգտագործում է որպես հարթակ՝ սպառնալիքներ հնչեցնելու մի քաղաքի հասցեին, որտեղ ապրում և աշխատում են հայ վարորդը, հայ շինարարը, հայ ծրագրավորողը, սա դիվանագիտություն չէ։ Սա քաղաքական անպատասխանատվություն է, որի գինը վճարվելու է ոչ թե իշխանական կաբինետներում, այլ հայկական ընտանիքներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։

Ընդունող կողմը դրա համար կրում է ամբողջական պատասխանատվություն։

Ես կողմ եմ ու աջակցում եմ Հայաստանի եվրոպական ուղուն։ Ես կողմ եմ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը։ Մենք չենք կարող և չպետք է ունենանք պարզ հարաբերություններ Մոսկվայի հետ՝ չափազանց շատ բան կա վերանայելու: Ես շատ եմ սրա մասին խոսել։ Բայց ինքնիշխան քաղաքականությունը սեփական շահերը հաշվարկելու և ոչ թե ուրիշների սպասումների մասին է։

Երբ Երևանից խոստանում են, որ ուկրաինական դրոնները կհասնեն Մոսկվայի շքերթին, դա ինքնիշխան քաղաքականություն չէ։ Դա նշանակում է , որ ուրիշների համար երկիրդ հարթակ ես դարձնում, որ առաջ տանեն իրենց շահերը ու դա անեն քո երկրի շահերի հաշվին: Դա շահերի զոհաբերում է և յուրաքանչյուր հայկական ընտանիքի շահերի դավաճանություն, որի կյանքը կապված է երկու երկրների հետ ոչ թե քաղաքական ընտրությամբ, այլ արյամբ, աշխատանքով, անհրաժեշտությամբ։ Սա այն պայմաններում, երբ Փաշինյանի իշխանությունն է հենց խորացրել կախվածությունը Ռուսաստանից:

Հայաստանը ուրիշների պատերազմների հարթակ չէ։ Հայաստանը ուրիշների խաղի գործիք չէ։ Հայաստանը երկիր է, որը պարտավոր է առաջին հերթին մտածել իր քաղաքացիների մասին՝ և՛ այստեղ, և՛ նրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Նրանց կյանքի և աշխատանքի պաշտպանությունը աշխարհաքաղաքական ընտրություն չէ։ Դա պետության պարտականությունն է։

Սա է ինքնաբավության բովանդակությունը։ Առանց դրա անկախություն ու ինքնիշխանություն չկա»:

Tags: Արման Թաթոյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ առաջ է շարժվում միասնական. Մակրոն
Քաղաքականություն

Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ առաջ է շարժվում միասնական. Մակրոն

04/05/2026
Այդ զույգը աշխատում է հայ ժողովրդի, ՀՀ պետականության դեմ․ Աղվան Վարդանյան
Քաղաքականություն

Այդ զույգը աշխատում է հայ ժողովրդի, ՀՀ պետականության դեմ․ Աղվան Վարդանյան

04/05/2026
Զելենսկին թող իրա դարդը լացի. Արթուր Խաչատրյան
Քաղաքականություն

Զելենսկին թող իրա դարդը լացի. Արթուր Խաչատրյան

04/05/2026
Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ». Էդուարդ Շարմազանով
Քաղաքականություն

Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ». Էդուարդ Շարմազանով

04/05/2026
Եվրախորհրդարանը չի փոխի իր դիրքորոշումները Ադրբեջանի քննադատության ֆոնին. Ռոբերտա Մեցոլա
Քաղաքականություն

Եվրախորհրդարանը չի փոխի իր դիրքորոշումները Ադրբեջանի քննադատության ֆոնին. Ռոբերտա Մեցոլա

04/05/2026
Այս հավաքը սաբոտաժ է, ստում եք Ադրբեջանի մասին, վերջ տվեք սեպարատիզմին. Ալիև
Քաղաքականություն

Այս հավաքը սաբոտաժ է, ստում եք Ադրբեջանի մասին, վերջ տվեք սեպարատիզմին. Ալիև

04/05/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

03/05/2026
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ առաջ է շարժվում միասնական. Մակրոն

Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ առաջ է շարժվում միասնական. Մակրոն

04/05/2026
Հայաստանն ուրիշների պատերազմների հարթակ ու գաղտնի գործիք չէ. Արման Թաթոյանը՝ Ուկրաինայի նախագահի ելույթի հետքերով

Հայաստանն ուրիշների պատերազմների հարթակ ու գաղտնի գործիք չէ. Արման Թաթոյանը՝ Ուկրաինայի նախագահի ելույթի հետքերով

04/05/2026
Այդ զույգը աշխատում է հայ ժողովրդի, ՀՀ պետականության դեմ․ Աղվան Վարդանյան

Այդ զույգը աշխատում է հայ ժողովրդի, ՀՀ պետականության դեմ․ Աղվան Վարդանյան

04/05/2026
Զելենսկին թող իրա դարդը լացի. Արթուր Խաչատրյան

Զելենսկին թող իրա դարդը լացի. Արթուր Խաչատրյան

04/05/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.