• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
10/02/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի. «Հետք»

— Հեղինակ ` —
19/01/2026
/ Իրավունք, Տնտեսություն
0
Վթարային ընդհատման համար՝ ՀԷՑ-ը կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով

«Հետքը» գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։ Դատարանները մեկը մյուսի հետևից անվավեր են ճանաչում նույն ձևաչափով կազմված ակտերը՝ պարտավորեցնելով ընկերությանը հարկադիր պարապուրդի գումարներ և աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցումներ վճարել։ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու օրից մինչև 2026թ․ հունվարի 14-ը ընկերության դեմ 47 հայց է ներկայացվել: 6 գործով արդեն վճիռներ են կայացվել եւ ընկերության վրա տասնյակ միլիոն դրամների հատուցման պարտավորություններ են դրվել:

2018թ. իշխանափոխությունից հետո՝ հունիսի 14-ին, Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանն ազատվեց աշխատանքից: Ամիսներ անց՝ նույն տարվա օգոստոսի 27-ին նա նշանակվեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի խորհրդական: 2025թ. հուլիսի 31-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային պայմանագիրը լուծելու և Անուբաղ Համբարյանի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրաման արձակեց, որի համաձայն էլ լուծվեց պայմանագիրը։

Ռոմանոս Պետրոսյանի հրամանում հղում է կատարվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1-Ա որոշմանը, ինչպես նաև հիշատակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագիրը: Երկու փաստաթղթերն են վերաբերել են ընդհանրական խախտումների։

Անուբաղ Համբարյանը 2025թ. դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Ռոմանոս Պետրոսյանի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջով:

ՀԷՑ-ը դատարանում պարզաբանել է, որ Ա. Համբարյանը, զբաղեցնելով գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը, առանց իրավական հիմքի ենթադրել է, որ իր աշխատավայրը ոչ թե ընկերության գլխամասի և գլխավոր տնօրենի (այդ թվում՝ ժամանակավոր կառավարչի) գտնվելու վայրի հասցեն է (ք. Երևան), այլ ընկերության «Դեբետ» մասնաճյուղի գլխամասային մասնաշենքի (ք. Վանաձոր) հասցեն: Առանց որևէ գործողություն կատարելու ստացել և, ըստ ՀԷՑ-ի, անհիմն սպառել է ամսական 300 լիտր բենզին՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:

Դատարանը գտել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի բովանդակությունը պետք է ոչ թե աշխատողին հնարավորություն տա «ենթադրելու» կամ «կռահելու» տվյալ ակտի ընդունման փաստական հիմքը, այլ պարունակի հստակ տեղեկություններ տվյալ ակտն ընդունելու պատճառների մասին։

Դատարանն արձանագրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1Ա որոշումն անհատական իրավական ակտ է և վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելուն: Այդ որոշման 8-րդ կետով արձանագրված խախտումներն ընդհանրական են և չեն վերաբերում կոնկրետ անձանց գործողություններին։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշման համաձայն՝ Կառավարության լիազոր մարմնի կողմից 2025թ. հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, ինչպես նաև «Էներգետիկայի մասին» օրենքի և Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

Որոշմամբ արձանագրվել է նաև, որ ընկերության կողմից մեծ թվով սպառողների հաշվառքի սարքերի նկատմամբ իրականացվել են հնարավոր միջամտություններ ու հավելագրումներ։ 2024թ. այս խնդրի վերաբերյալ ստացվել է մոտ 7000 դիմում՝ 40%-ով ավելի, քան 2023թ. դիմումները։

Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագրին, դատարանը փաստել է, որ թեև այն որպես ապացույց չի ներկայացվել, սակայն դրա բովանդակությանը ծանոթ է իր վարույթում քննվող մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում: Դրա ուսումնասիրությունից հետևում է, որ այն պարունակում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1Ա որոշման և իրավական նորմերի մասին նշում, դրանում նույնպես արձանագրված չէ՝ ինչ հանգամանքներով է պայմանավորված Անուբաղ Համբարյանի համար նման բացասական հետևանքների առաջացումը:

Անդրադառնալով Ա. Համբարյանի՝ նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջին, դատարանը փաստել է, որ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է վստահությունը կորցնելու հիմքով: Բացի այդ, ՀԷՑ-ի փաստարկմամբ, աշխատողի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ընկերությունը կարող է կրել վնասներ: Այսինքն՝ այս դեպքում առկա է աշխատանքային հարաբերությունները շարունակելու անհնարինություն: Հետևաբար, դատարանը գտել է, որ աշխատանքում վերականգնելու պահանջը ենթակա է մերժման:

Դատարանը 2025թ. դեկտեմբերի 29-ին անվավեր է ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը։ Վճռով ՀԷՑ-ից հօգուտ Անուբաղ Համբարյանի բռնագանձվել է վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև՝ նույն ժամանակահատվածի համար ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը:

Նշենք, որ աշխատանքից ազատվելուց հետո Ա. Համբարյանն աշխատանքի է անցել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում և վարձատրվում ՀԷՑ-ից կրկնակի պակաս:

Դատարանի վճռով ՀԷՑ-ից հօգուտ Անուբաղ Համբարյանի պետք է բռնագանձվի նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի վեցապատիկը: Մոտավոր հաշվարկով, ՀԷՑ-ը Անուբաղ Համբարյանին պետք է վճարի 15 մլն դրամից ավել գումար:

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ չի մտել և հնարավոր է բողոքարկվի ՀԷՑ-ի կամ Անուբաղ Համբարյանի կողմից:

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Յունիբանկը հերքում է պատժամիջոցների մասին լուրը
Տնտեսություն

Յունիբանկը հերքում է պատժամիջոցների մասին լուրը

09/02/2026
Նավթ, բանկեր և կրիպտո․ Բրյուսելի նոր հարվածը Մոսկվային
Քաղաքականություն

Նավթ, բանկեր և կրիպտո․ Բրյուսելի նոր հարվածը Մոսկվային

09/02/2026
2019–2025 թվականներին azdararir.am հարթակով ստացվել է 1610 ազդարարում, 73 դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք

2019–2025 թվականներին azdararir.am հարթակով ստացվել է 1610 ազդարարում, 73 դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

09/02/2026
Փետրվարի 7-ից «բարեգործությունը» կարող է ավարտվել բանտով
Իրավունք

Փետրվարի 7-ից «բարեգործությունը» կարող է ավարտվել բանտով

07/02/2026
Փաշինյանի կողմնակիցը 5 հազար դոլար է վերցրել՝ բանակից ազատելու համար, և բռնվել. «Հրապարակ»
Իրավունք

Փաշինյանի կողմնակիցը 5 հազար դոլար է վերցրել՝ բանակից ազատելու համար, և բռնվել. «Հրապարակ»

07/02/2026
Ըստ Ռոմանոս Պետրոսյանի ՀԷՑ-ն այլևս կոչված է և ծառայում է ժողովրդին
Տնտեսություն

Ըստ Ռոմանոս Պետրոսյանի ՀԷՑ-ն այլևս կոչված է և ծառայում է ժողովրդին

06/02/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Միջուկային էներգիա խաղաղ նպատակներով․ ինչի շուրջ են պայմանավորվել Երևանն ու Վաշինգտոնը

Միջուկային էներգիա խաղաղ նպատակներով․ ինչի շուրջ են պայմանավորվել Երևանն ու Վաշինգտոնը

09/02/2026
Ելիսեյան պալատը բացատրել է Մակրոնի աչքի արյունահոսության պատճառը

«Պարզապես ծաղրածուներ»․ Պուտինի մասին Մակրոնի խոսքերը ցնցել են համացանցի օգտատերերին

09/02/2026
Յունիբանկը հերքում է պատժամիջոցների մասին լուրը

Յունիբանկը հերքում է պատժամիջոցների մասին լուրը

09/02/2026
Օրվա Լուրեր | Ո՞րն է Վենսի այցի նպատակը եւ ռազմավարական ենթատեքստը․ ՀԻՄԱ

Օրվա Լուրեր | Ո՞րն է Վենսի այցի նպատակը եւ ռազմավարական ենթատեքստը․ ՀԻՄԱ

09/02/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.