Այսօր մամուլում իրականությանը չհամապատասխանող հերթական տեղեկությունն է տարածվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրա առաջիկա գործուղման մասին: Գրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Վերջերս, Նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:
Սա է միակ փաստը: Հրապարակման մյուս հատվածները հեղինակի կողմից ներկայացված ենթադրություններն ու գնահատականներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս։
Հ.Գ. Ուստի հորդորում եմ անձնական ցանկությունները չներկայացնել որպես փաստ և չմոլորեցնել հանրությանը»։
