• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
03/05/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Ի՞նչ ենք մենք ուզում մայիսի 4-ի գագաթնաժողովից. Արման Թաթոյան

— Հեղինակ ` —
03/05/2026
/ Քաղաքականություն
0
Ի՞նչ ենք մենք ուզում մայիսի 4-ի գագաթնաժողովից. Արման Թաթոյան

Մայիսի 4-ին Երևանում կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը։ Հաջորդ օրը կկայանա Հայաստան–ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովը։ Սա լուրջ իրադարձություն է։ Ամեն օր չէ, որ մեր մայրաքաղաք են գալիս ավելի քան քառասուն պետությունների ղեկավարներ։ Ամեն տարի չէ, որ Հայաստանը դառնում է ամբողջ Եվրոպային վերաբերող քննարկման հարթակ։

Հենց այդ պատճառով ուզում եմ խոսել մեկ այլ բանի մասին։

Լուրջ իրադարձությունը դեռ չի նշանակում լուրջ արդյունք։ Այստեղ պետք է լինի կոնկրետ աշխատանք, այլ ոչ թե արարողություն։ Եվ եթե մայիսի 6-ին կարդանք «ժողովրդավարական բարեփոխումներին անվերապահ աջակցություն» և «գործընկերության խորացում» ձևակերպումներով վերջնական հայտարարություններ, դա կնշանակի միայն մեկ բան՝ գագաթնաժողովն անցել է անիմաստ` գեղեցիկ, թանկ ու անիմաստ։

Դիվանագիտության մեջ կա կանոն` եթե դու քեզ համար չես սահմանում, թե ինչը պետք է քեզ համար դառնա հաջողություն, հաջողություն կդարձնեն ցանկացած արդյունք։ Այդ պատճառով սկսենք նրանից, որ կոչենք իրերն իրենց անուններով՝ մինչև գագաթնաժողովը, ոչ թե գագաթնաժողովից հետո։

Վիզաների ազատականացում` ոչ թե «աշխատանքը շարունակվում է», ոչ թե «շարժվում ենք դեպի», ոչ թե «դրական դինամիկա»։ Պետք է լինի այսպես կա´մ վիզաների ազատականացումն ուժի մեջ է մտնում այս տարի, կա´մ ստանում ենք հստակ օրացուցային ժամկետ։ Եթե չկա կոնկրետ ժամկետ, չկա նաև արդյունք։ Մոլդովան ու Վրաստանն անցել են այս ճանապարհը ոչ թե որովհետև բացառիկ են, այլ որովհետև պահանջել են կոնկրետություն ու ոչ թե շնորհակալություն են հայտնել ուշադրության համար։

Արցախից տեղահանվածներ։ Հարյուր հազարից ավելի մարդ` սա մարդասիրական վիճակագրություն չէ, այլ կառուցվածքային խնդիր՝ բնակարան, աշխատանք, կրթություն, փաստաթղթերի վերականգնում, գույքային իրավունքներ, ճանաչում։

Այս հարցում Եվրոպայից մեզ պետք է երկու բան։ Առաջինը՝ իրական գումարներ․ ոչ թե, ասենք, 10 միլիոն «քաղաքացիական հասարակության աջակցությանը», այլ հարյուրավոր միլիոնների գործիքներ՝ տարիների հեռանկարով: Երկրորդ, քաղաքական ճնշում Բաքվի վրա՝ վերադարձի, փոխհատուցումների, մշակութային ժառանգության, քաղբանտարկյալների հարցերով։ Առանց սրա աջակցությունն ուղղակի անիմաստ բարեգործություն է։ Պետք է լինեն երկուսը միասին, որ դա դառնա քաղաքականություն է։

Ներդրումներ` ոչ թե դրամաշնորհներ կամ «փորձնական ծրագրեր»։ Կառուցվածքային ներդրումներ՝ էներգետիկայի, տրանսպորտային միջանցքների, թվային կապակցվածության, ջրային տնտեսության ոլորտներում։ 10 միլիոն «ժողովրդավարության աջակցությանը» ներդրում չէ, դա PR նպատակով արված ծախս է։ Լուրջ երկիրը գործընկերներից ստանում է կոնկրետ նախագծեր, որոնք փոխում են իր տնտեսական աշխարհագրությունը, այլ ոչ թե ընդամենը տողեր են դառնում բրյուսելյան հաշվետվություններում։

Առևտրային խոչընդոտներ։ Այստեղ պետք է պարզ չափանիշ` ԵՄ-ի հետ առևտրի կանոնները չպետք է լինեն ավելի վատ, քան ԵՄ-ն սահմանել է Թուրքիայի համար։ Եթե չլինեն ավելի լավը չէ, գոնե պետք է լինեն նույնը։ Այսօր հայ արտադրողը եվրոպական շուկա դուրս գալու համար ավելի շատ է վճարում, քան թուրքականը։ Սա աշխարհաքաղաքականության հարց չէ, սա մաթեմատիկա է։ Գագաթնաժողովը, որն այս «մաթեմատիկան» որևէ կերպ չի փոխում, գագաթնաժողով է, որից հետո հայ արտահանողը ապրում է նույն երկրում, ինչ նախկինում։

«Կա´մ մեզ հետ, կա´մ Ռուսաստանի հետ»: Այս հռետորաբանությունը պետք է դադարեցնել։ Դս պետք է անելելնելով ոչ թե քաղաքավարությունից, այլ իրատեսությունից։ Ռուսաստանում ապրում և աշխատում են հարյուր հազարավոր հայեր։ Նրանք տուն են ուղարկում գումարներ, որոնցով ապրում են Գեղարքունիքում, Շիրակում, Տավուշում ու այլ բնակավայրերում: Հայաստանը չի կարող և չպետք է հրաժարվի իր մարդկանցից հանուն ուրիշների։ Եվրոպայի հետ գործընկերությունը չի պահանջում, որ մենք դադարենք լինել հայ ու Հայաստան։ Եթե պահանջում է, ուրեմն դա գործընկերություն չէ։ Այս ամենին գումարած դարավոր բարեկամությունը ռուս ժողովրդի հետ, մշակութային կապերը:

Անվտանգություն։ Այստեղ ամենաշատն է հռետորաբանությունը և ամենաքիչը՝ իմաստը։ Նախապես ասեմ՝ ինչ չպետք է լինի վերջնական արդյունքում․ խոստումներ «մեկ բրիգադը ՆԱՏՕ-ի չափանիշներով զինելու» մասին։ Սա մամուլի հաղորդագրությունների խաղալիք է, ոչ թե օգնություն երկրին։ Իրական աջակցությունը անվտանգության հարցում հետախուզական համագործակցությունն է, սահմանին մոնիթորինգային առաքելությունը՝ հստակ մանդատով ու ժամկետներով, կենսական ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբերհարձակումներից, գերիների և անհայտ կորածների գործերով աշխատանքը միջազգային ատյաններում։

Սա հնարավոր է անել։ Սա պետք է անել։ Սա արդյունք է, ոչ թե դեկորացիա, ձևականություն։

Ես հասկանում եմ՝ ինչպես է աշխատում այս մեխանիկան։ Գագաթնաժողովը կավարտվի, ադենք, փաստաթղթով, որը գրված է այնպիսի լեզվով, որտեղ մեզ ամեն ինչ ասել են, բայց միևնույն ժանանակ ոչինչ չեն խոստացել։ Իշխանությունը դա կներկայացնի որպես հաղթանակ, ընդդիմությունը՝ որպես պարտություն։ Մեկ շաբաթ անց բոլորը կմոռանան։

Ես առաջարկում եմ այլ մոտեցումՀայաստանի քաղաքացիներն իրենք որոշեն, թե ինչպես կարդալ մայիսի 4-ի արդյունքը։ Վիզաների ազատականացում՝ կոնկրետ ժամկետը կհամարենք հաջողություն, իսկ ժամկետի բացակայությունը ոչ։ Կառուցվածքային ներդրումներ՝ գիգավատներով և կիլոմետրերով՝ հաջողություն, «ժողովրդավարության աջակցություն»՝ ոչ։ Իրական աջակցություն տեղահանվածներին՝ Բաքվի վրա ճնշմամբ՝ հաջողություն, մարդասիրական տրանշներ առանց ճնշման՝ ոչ։ Առևտրային խոչընդոտների նվազեցում մինչև Թուրքիայի մակարդակ՝ հաջողություն, «ճանապարհային քարտեզ» առանց ժամկետների՝ ոչ։

Եթե գագաթնաժողովի արդյունքը կրկին լինի ինչ-որ անորոշի անվերապահ աջակցության մասին հայտարարություն, դա կլինի ոչ թե դիվանագիտական հաջողություն, այլ մասնագիտական ձախողում։ Ոչ թե Եվրոպայի։ Մերի։

Լուրջ երկիրը գործընկերների մոտ գնում է պահանջների ցուցակով, ոչ թե շնորհակալությունների ստանալու հույսով։

Արման Թաթոյան
«Միասնության թեւեր»

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Կռվե՞լ եք ուզում. Զելենսկու սպառնալիքը Բելառուսի դեմ ցնցել է Արևմուտքին
Քաղաքականություն

Կռվե՞լ եք ուզում. Զելենսկու սպառնալիքը Բելառուսի դեմ ցնցել է Արևմուտքին

03/05/2026
Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին
Քաղաքականություն

Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին

03/05/2026
Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան
Քաղաքականություն

Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան

02/05/2026
Սամվել Կարապետյանը ընդդիմության վերջին շանսն է․ Տեր-Պետրոսյան
Քաղաքականություն

Ճակատագրական վտանգ՝ ընտրություններից հետո․ Տեր-Պետրոսյանը զգուշացնում է

02/05/2026
Թիրախների ցանկ. Արևմուտքը մտահոգիչ հայտարարություն է արել Ռուսաստանի մասին
Քաղաքականություն

Թիրախների ցանկ. Արևմուտքը մտահոգիչ հայտարարություն է արել Ռուսաստանի մասին

02/05/2026
Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է
Քաղաքականություն

Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է

02/05/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Խաղաղության հանրահավաքը ռեկորդային թվով մասնակիցների է ներգրավել Տոկիոյում

Խաղաղության հանրահավաքը ռեկորդային թվով մասնակիցների է ներգրավել Տոկիոյում

03/05/2026
Կռվե՞լ եք ուզում. Զելենսկու սպառնալիքը Բելառուսի դեմ ցնցել է Արևմուտքին

Կռվե՞լ եք ուզում. Զելենսկու սպառնալիքը Բելառուսի դեմ ցնցել է Արևմուտքին

03/05/2026
Ի՞նչ ենք մենք ուզում մայիսի 4-ի գագաթնաժողովից. Արման Թաթոյան

Ի՞նչ ենք մենք ուզում մայիսի 4-ի գագաթնաժողովից. Արման Թաթոյան

03/05/2026
Խոշոր հրդեհ Երևանում․ 20 քաղաքացի տարհանվել է, 4-ը՝ հոսպիտալացվել

Խոշոր հրդեհ Երևանում․ 20 քաղաքացի տարհանվել է, 4-ը՝ հոսպիտալացվել

03/05/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.