Բոլորը տեսել են, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զբաղվում Վլադիմիր Զելենսկու դաստիարակությամբ, նրան ցույց տալիս դրես-կոդը, հիշեցրել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պետության ղեկավարը ուրբաթ օրը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստին։
«Բոլորը տեսել են, թե ինչպես է Դոնալդը (Թրամփը — խմբ.) ամբողջ աշխարհի աչքի առաջ զբաղվում այդ նամակի հեղինակի դաստիարակությամբ, մատնանշում դրես-կոդը», — ասել է Պուտինը նիստի ժամանակ՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկիի «բաց նամակը»։
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թրամփին Զելենսկիի վարվելակերպի վրա «աշխատելու» համար՝ նշելով, որ «դեռևս անելիք կա»։

















