Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անհեթեթություն է անվանել լրատվամիջոցների այն պնդումները, որ Իրանը պատրաստվում է քիմիական զենք օգտագործել Վաշինգտոնում։
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, պնդել էր, որ Իրանը, իբր, մշակում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների սպանության ծրագիր և պլանավորում է օգտագործել «կեղտոտ ռումբ» կամ քիմիական զենք։
«Վերջին 72 ժամվա ընթացքում իսրայելամետ լրատվամիջոցները «հաղորդել» են, որ Իրանը, իբր, պլանավորում է քիմիական զենք օգտագործել Վաշինգտոնում՝ միաժամանակ հրթիռային բազաներ կառուցելով ամբարտակների տակ։ Անհեթեթություն», — գրել է Արաքչին X սոցիալական ցանցում։
Նա ընդգծել է, որ ոչ ոք չի վստահի նման «քարոզչությանը»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային նախկինում հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ դրանք անվանելով հորինված և Իրանի վրա ԱՄՆ հետագա հարձակումները արդարացնելուն ուղղված։

