Եթե տարածաշրջանային երկրները միանան ԱՄՆ-ին, արգելեն թռիչքները ինչպես դեպի Իրան, այնպես էլ Իրանից, ապա այդ երկրների օդանավակայաններն այլևս չեն կարողանա թռիչքներ իրականացնել, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սպառնացել է, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերությունները այլևս չեն կարողանա թռիչքներ իրականացնել կամ ցամաքային ծառայություններ մատուցել պատժամիջոցների պատճառով։
«Եթե դուք արգելեք մեր թռիչքները և համագործակցեք Միացյալ Նահանգների հետ, ձեր օդանավակայանները այլևս չեն կարողանա սպասարկել թռիչքներ։ Եթե դուք Միացյալ Նահանգների կողմն անցնեք, մենք այլևս չենք տեսնի ձեզ», — ասել է Ռեզաին, ըստ իրանական YJC լրատվական գործակալության։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ցանկանալ հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների կամ իրանական լեռներում գտնվող օբյեկտների վրա։
«Մեր զինված ուժերը պատրաստ են պատասխանել», — հավելել է Ռեզաին։
Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Մաջիդ Ախվանը հայտարարել էր, որ Իրանն աշխատում է իրանական ընկերությունների համար հետագա թռիչքների վրա՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում, և որ բոլոր թռիչքները ներկայումս գործում են ըստ ժամանակացույցի։

