• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
26/12/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
0
SHARES
9
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ինչպես և նրա առաջարկը, որ նախկին երեք նախագահները բանավիճեն իր հետ, բուռն արձագանքներ են ստացել:

Իշխանական փոքրաթիվ «սազանդարներն» շտապել են արձագանքել մոտավորապես այս ոճով՝ «ուխ», «դուխով», «դըմփ», «զըմփ», ընդդիմադիր դաշտն ու անաչառ քաղաքագետներն ու դիվանագետները հերթական անգամ փաստերով ներկայացրել են նրա հայտարարությունների մանիպուլ յատիվ բնույթը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ արձագանքել են կա՛մ Փաշինյանի գրառման ներքո, կա՛մ սոցցանցերի իրենց էջերում: Դրանց գերակշիռ մասը հայհոյանքներ են, վիրավորանքներ, առնվազն կոշտ որակումներ, որոնք հրապարակելուց զերծ կմնանք:

Բերենք մի քանի օրինակ, որոնք առավել տիպական են և բնորոշում են հանրության մեծ մասի դիրքորոշումը. «Բազմիցս ասել եք, որ Արցախի խնդրով բանակցությունները վարելու եք ձեր սեփական կետից։ Արդյունքը ապրում ենք հիմա, պատասխան տալու եք դուք», «Հրաժարական տալու իսկական ժամանակն է, գոնե էդ հարցում քաջություն դրսևորի»,«Հերիքա տուֆտես, այ Փաշինյան, ասա տենամ՝ ինչ թազա փորձանք ես բերելու գլխներիս», «Փաստացի ԼՂ-ի՝ ադրբեջանի կազմ վերադառնալը տեղի ունեցավ ձեր օրոք, ոչ նախկին նախագահների օրոք, ստելը ձեր մոտ լավ ա ստացվում փաստորեն», «բա էդ դեպքում 5000 երեխու գլուխն ինչի՞ կերար», «այ՛ կապիտուլ յանտ, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվում, որ հետդ էլ բանավիճի» և այլն: Մի օգտատեր էլ այն բանից հետո, երբ պարզվեց Սանկտ Պետերբուրգից «թռնելու» համար քվիդով «վարակվելը», գրել էր. «Սա իրա կարճ ուղեղով փաստորեն նախագահներին «վիզ դրած» բանավիճելու էր կանչում, որ քովիդով վարակի»:

Ուշագրավ էր նաև քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանի գրառումը. «Իշխանությունը վերցնելուց, բանակցային փաթեթին ծանոթանալուց հետո, այո՜, պետք է հրավիրեիր նախկին նախագահներին, կոնսուլտացիաներ անեիր, ասեիր, որ օբյեկտիվ պատճառներով անփորձ ես և չես տիրապետում իրավիճակին, խնդրեիր որոշակիորեն ուղղություն տալ բարդագույն խնդրի լուծման առումով, անգամ պետք է խորհրդապահական խողովակներով մշտապես կապ պահպանեիր նրանց հետ՝ հընթաս մշակելով լեքսիկոնդ, հրաժարվելով «Արցախը Հայաստան է և վերջ» մարտակոչերից, «բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից» լոպազ մտավարժանքներից, չափազանց զգայուն համազգային հարցը անգրագետ մասսայի կերակուր դարձնելուց…

Ա՜յ, այդ դեպքում հիմա հանգիստ կարող էիր բոլորին հրավիրել բանավեճի, գամել անարգանքի սյունին, որ էս ինչ բերեցիք իմ գլխին, ինչու ինձ ճիշտ ուղին ցույց չտվեցիք…

Ի վերջո, իշխանությունը վերցնելիս դու ստացել ես պետության բոլոր ատրիբուտներով օժտված հայկական երկրորդ պետական կազմավորում՝ բավականին բարեկարգ, կառուցված հսկայական ճանապարհներով ու անվրեպ գործող ստրուկտուրաներով: Ինքնագլուխ քաղաքական արկածախնդրությամբ և թերուս քաղաքական թիմով հրահրել ես պատերազմ և/կամ նվազագույնը ոչինչ չես արել այն կանխելու համար, բարձիթողի և անկազմակերպ վիճակում, ֆեյսբուքյան ոչ ադեկվատ լայվերով պատերազմի ընթացք ես ղեկավարել՝ դառնալով զոհերի զգալի մասի ողբերգական մահվան պատճառ, որոնցից շատերը նույնիսկ չեն հասցրել մտնել պատերազմի դաշտ, և հիմա հրավիրում ես բանավիճելու, թե ո՞վ է մեղավոր…

Իշխանությունը, անշուշտ քաղցր բան է, և այն պահպանելու համար, անշուշտ, այդ ոչ ադեկվատ դիսկուրսը շարունակելու ես, որքան այն իր սպառողն ունի… Բայց կա մի սահման, որից այն կողմ պետությունից սկսում է գարշահոտ գալ…»։

Tags: Tribune.amԼեռնային Ղարաբաղնիկոլ փաշինյան

Recent Posts

  • Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխայի հուղարկավորությունը դեռ չի իրականացվել
  • Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքում է հայկական մթերքի վերաարտահանման մասին տեղեկությունները
  • ԿԸՀ-ն հրապարակել է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների վիճակագրական տվյալները
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը վիճարկում է ԱԺ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Արխիվ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.