Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը ինչպես բարոյական, այնպես էլ պատմական պարտականություն է: Նման գրառում է արել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Ես Իսրայելի կառավարությանը հաջորդ նիստում կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ առաջարկվող բանաձև։
Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը ինչպես բարոյական, այնպես էլ պատմական պարտականություն է:
Մենք նաեւ պետք է վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում։
Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթ՝ քվեարկության»,- գրել է նա:
