Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ ՆԳՆ ոստիկանությունից Tribune.am-ին հայտնել են, որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է ինքնազգացողությունը:
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ:
