Նոյեմբերի 15-ին կեսօրից հետո, 16-ին, 17-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։

