• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

««Կանխատեսելի» խաղաղություն՝ անկանխատեսելի աշխարհում». Արա Այվազյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
17/03/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
««Պատմական», թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղվել». Արա Այվազյան
0
SHARES
12
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

«Հայաստանի հասարակությանը «խաղաղության» նախապատրաստելու համար տևական ժամանակ իրականացվում է գաղափարական պաշարում: «Իրական Հայաստանի» հայեցակարգի հիմքում դրված է «մենք չենք ճանաչում աշխարհը, ու աշխարհն էլ չի ճանաչում մեզ» ձևակերպումը: Իրականում, մեր իմացած աշխարհն արդեն տևական ժամանակ է՝ գոյություն չունի և բոլորի համար է դարձել անճանաչելի: Իհարկե, պետք է ելնել այն իրողությունից, որ աշխարհը կամ, ավելի ճիշտ, աշխարհակարգերը միշտ էլ ունեցել են իրենց սկիզբն ու վերջը: Մեծ, միջին և փոքր երկրներն առաջնորդող պետական այրերից հենց այս՝ հին աշխարհակարգից դեպի նորը տանող անցման անորոշ և վտանգավոր ժամանակաշրջանում պահանջվում է հմտորեն և խոհեմաբար վարել իրենց պետության նավը դեպի ապահով ապաստարան: Այս պատասխանատու առաքելության հաջողությունը պայմանավորված կլիներ, ի թիվս այլ գործոնների, գիտակցված ուղեցույցի առկայությամբ: Այնուամենայնիվ, նման ուղեցույց գոյություն չունի. այսօր նույնիսկ աշխարհի «մեծերը» չգիտեն, թե ինչպես կավարտվի գլոբալ շահերի ընթացիկ բախումը: Վերահաս ապագայի և մեր ազգային շահերի ապահովագրման ուղիների վրա որոշակի լույս կարող են սփռել պատմությունը և ներկայիս գործընթացներում ներգրավված դերակատարների վարքագիծը:

Ամերիկան`Առաջին համաշխարհայինից մինչև «երրորդեվրոպական»

Առաջին աշխարհամարտի ժամանակ, հատկապես 1917թ. հետո, Գերմանիան կարող էր հանգիստ ամրապնդել իր նվաճումներն Արևելքում և ընտրել հարմար պահ՝ Արևմուտքում իր ուժասպառ հակառակորդների դեմ ջախջախիչ հարձակում սկսելու համար, եթե չլիներ ամերիկյան միջամտությունը։  Առանց ամերիկյան օգնության Անտանտի դաշնակիցները   դժվար թե պարտվեին Մեծ պատերազմում, բայց առանց ամերիկացիների նրանք չէին էլ հաղթի այդ հսկայական դիմակայության ընթացքում: Հետպատերազմյան Վերսալյան կարգավորմամբ ձևավորված նոր աշխարհակարգն արտացոլում էր ուժերի իրական հարաբերակցությունը և գործեց այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները մնացին այդ համակարգում: Առանց հակակշռի՝ ի դեմս ԱՄՆ-ի, եվրոպական համակարգը ժամանակի ընթացքում կլուծվեր գերմանական հեգեմոնիայի ներքո, ինչը և տեղի ունեցավ 1930-ակաների վերջին:

Ներկայիս գլոբալ հակամարտությունը շատ զուգահեռներ ունի Առաջին աշխարհամարտի հետ, հատկապես այն տեսանկյունից, որ այն վերածվել է հյուծող պատերազմի, որում կողմերից և ոչ մեկն ի վիճակի չէ վերջնական հաղթանակ գրանցելու: Միևնույն ժամանակ, ինչպես և նախորդ դարում, Միացյալ Նահանգների դերակատարությունը մնում է առանցքային: Այն, որ ԱՄՆ անվտանգային միջավայրն անհամեմատ ավելի բարենպաստ է համաշխարհային ասպարեզում, տարբեր հնարավորություններ է նրան ընձեռում բանակցություններում: Այդ իմաստով, նախագահ Թրամփի «ռազմավարական անակնկալները» ցնցում են ողջ աշխարհը: Թրամփի անկանխատեսելիությունը նշանակում է, որ նա իրեն առավելագույն ճկունություն է վերապահել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելով, որ Ուկրաինայում եվրոպական պատերազմ է, այլ ոչ թե՝ ամերիկյան, Թրամփը Ռուսաստանին ուղերձ էր հղում, որ նա կարող է առանձին գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, ինչը և տեղի է ունենում ներկայումս:

Հին Եվրոպան և նոր Թուրքիան

Եվրոպան, որն իրեն դրսևորում էր որպես համաշխարհային դերակատար, հանկարծակիի եկավ, երբ հասկացավ, որ առանց ԱՄՆ-ի անվտանգային հովանոցի և մայրցամաքային մարտահրավերների հաղթահարման գործում նրա ուղղակի ներգրավվածության, կարող է կրկին առճակատվել ավանդական խնդիրների հետ, որոնք ժամանակին քայքայեցին Հին Աշխարհը:  Հետևաբար, ԵՄ-ն հիմա խելահեղորեն փորձում է մի կողմից երաշխավորել ատլանտյան հովանոցը, իսկ մյուս կողմից պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի: Ճգնաժամային այս իրավիճակում ակնհայտ են դառնում նաև կազմակերպության ներքին տարաձայնությունները, իսկ երբեմն նաև՝ կենտրոնախույս ձգտումները, որոնք կարող են ժամանակի ընթացքում ուժեղանալ: Այս համատեքստում ուշագրավ է Էրդողանի հայտարարությունը, որ միայն Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է կասեցնել եվրոպական բլոկի հզորության ու ազդեցության շարունակական կորուստը։ Խիստ կասկածելի է, որ Անկարայի առաջարկած «գործարքը» կպսակվի հաջողությամբ, բայց անհերքելի է, որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը Եվրոպայի համար մեծապես աճել է: Բրյուսել-Անկարա հեռահար շահերի համադրման այսպիսի պայմաններում միամտություն է վարել քաղաքականություն՝ հույս ունենալով, թե Եվրոպան կզսպի Թուրքիա-Ադրբեջան ծավալապաշտական նկրտումները և կընդդիմանա վերջիններիս կողմից Հայաստանի կլանմանը՝ հատկապես եթե դա նպաստի Ռուսաստանի դուրս մղմանը Հարավային Կովկասից:

Ռուսաստանի վերաիմաստավորումները

Ռուսաստանը գտնվում է մնացած աշխարհի հետ հարաբերությունների վերաիմաստավորման շարունակական գործընթացում՝ միևնույն ժամանակ առճակատվելով առողջ և արդիական տնտեսություն կառուցելու և արտաքին ազդեցությունն ընդլայնելու դժվարագույն մարտահրավերների հետ: Նախորդ տարիների փորձն ի ցույց դրեց, թե որքան էին արդարացված Մոսկվայի իրավիճակային լուծումները և որքանով դրանք նպաստեցին նրա դիրքերի ամրապնդմանը: Վերջին 1,5 տասնամյակում Ռուսաստանի աշխարհընկալման փոփոխությունը (եվրասիականությունը) կոչված էր սպասարկելու իր արտաքին և անվտանգային առաջնահերթությունները: Այդ գաղափարախոսության կենսագործումը որոշ չափով չեզոքացրեց հնարավոր սպառնալիքները և թեթևացրեց Մոսկվայի տնտեսական բեռը կարճաժամկետ փուլում, բայց նաև նորովի ընդգծեց ռազմավարական դաշնակիցների անհրաժեշտությունը: Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով Մոսկվան զիջեց իր ավանդական դիրքերը մերձավոր արտասահմանում (Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա) և Մերձավոր Արևելքում (Սիրիա): Նոր պայմաններում, երբ ուրվագծվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերալիցքավորման հեռանկարները, պետք է հասկանալ՝ որտեղո՞վ են անցնում Ռուսաստանի կենսական շահերի սահմանները, և որքանո՞վ է պահանջված հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, որը նոր իրավիճակում, անշուշտ, պետք է բովանդակային արդիականացման ենթարկվի փոխշահավետության հիմունքների վրա: Այս պայմաններում պաշտոնական Երևանը հայտարարում է Բաքվի հետ «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս համաձայնությունները, նույնիսկ եթե ստորագրվեն ինչ-որ պահի, մեռելածին են, քանի որ մեր հարևանը չի պատրաստվում խաղաղ համակեցությանը և նորանոր ու անվերջանալի պահանջներով, որոնք ի վերջո բավարարվում են, դարձնելու է Հայաստանը ոչ կենսունակ պետություն, որի գոյությունն ամբողջովին կախված կլինի Բաքվի և Անկարայի կամքից:

Մեզ արդեն չեն ճանաչում

Ինչ վերաբերում է նրան, որ աշխարհը մեզ չի ճանաչում, ապա հարկ է նշել, որ այդ պնդումը ճիշտ է. մենք դարձել ենք անճանաչելի: Աշխարհը մեզ ճանաչում ու հարգում էր, քանի դեռ մենք հանդես էինք գալիս միջազգային ասպարեզում՝ որպես Հայկական աշխարհ, որը կարևոր ռազմավարական և քաղաքակրթական գործառույթ էր իրականացնում: Այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մնացել է անցյալում: Մենք լքեցինք Արցախը՝ իրականում լքելով ինքներս մեզ: Պատերազմի տագնապից փախչելով՝ մենք խորասուզվեցինք անվերջանալի մղձավանջի մեջ: Արդյունքում մենք կորցրինք հարգանքը մեր ազգի նկատմամբ, հարգանքը միմյանց նկատմամբ, հարգանքը մեր հանդեպ: Այն, ինչը կատարվեց և շարունակում է կատարվել, մեր մասին չէ: Պետությունների և ազգերի սեփական «ԵՍ»-ի վերագտնումը ծանր պարտություններից հետո հետպատերազմյան էլիտաների խնդիրն է, որոնց ներսում պետք է իշխեն հեռատեսությունը, սեփական առաքելության պատասխանատվությունը և վերկուսակցական պատկերացումները։ Հասունացել է ժամանակը, որ վերագտնենք մեզ, մեր ներքին ուժը, մեր հավատն ու արժանապատվությունը: Այդ ժամանակ աշխարհը նորից կճանաչի մեզ:

Tags: Tribune.amՀՀ ԱԳՆխաղաղությունարա այվազյանԱԳՆ նախարար

Recent Posts

  • Ուկրաինայում կսկսեն միմյանց կոկորդ կրծել․ Սիմոնյան
  • Էբոլան տարածվում է ավելի արագ, քան դրա դեմ պայքարի միջոցների ներդրումը. ԱՀԿ
  • Ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է․ Արևիկ Մկրտչյան
  • Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն
  • Բաքվի նոր պահանջը․ ադրբեջանցիների վերադարձը՝ բանակցությունների սեղանին

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.