«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը գրել է․
«Ժողովուրդ ջան շնորհակալ ենք Ձեր աջակցության և կամքի համար։
Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել, վարչական ռեսուրսը վերածվել է անսահմանափակ չարաշահման գործիքի: Այս և այլ խախտումներին, հետապնդումներին` գնահատական տրվելու է:
Աստված պահապան Ձեզ, մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

















