Քիչ առաջ քաղաքացիներից մեկը Tribune.am–ին ահազանգեց, որ Ավանում, մասնավորապես Խուդյակովի 177/7 հասցեում գտնվող Հայէկոնոմբանկի դիմացի կանգառում մի գիշերվա մեջ հատել են 15–ից ավելի ծառ։ Քաղաքացու խոսքով՝ այդ հատվածում գտնվում է Ավանի նախկին դիսպետչերանոցը, որը չէր գործում։ Վերջերս նկատել են, որ այդ դիսպետչերանոցը վերանորոգել են ու հավանաբար ընդլայնվելու համար խանգարել են ծառերը։ Քաղաքացու խոսքով՝ «չենք ուզում մի հոգու ամբիցիաների պատճառով էկոհամակարգը խախտվի»։
Tribune.am–ը գրավոր հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարանին՝ պարզելու, թե ում օբյեկտի համար են ծառաջարդ իրականացրել։










