«Միասնության թևերի» թիմը վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ մայիսի 5-ին շարունակել է նախընտրական հանդիպումները Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Թիմը շրջել է վարչական շրջանի տարբեր հատվածներում, հանդիպել քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության ծրագրային դրույթները և բաժանել նախընտրական բուկլետներ։
Հանդիպումների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել։ Նրանցից մեկը, մոտենալով Արման Թաթոյանին, նշել է, որ նա խելքով տղա է և լավ երկիր կկառավարի։
«Խելքով տղա ես, ջահել տղա ես, լավ էլ կղեկավարես»,- ասել է քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում https://youtube.com/shorts/wfnU8Eegt9A?si=5SMZK8xc76poB3nN :

















