• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Խորհուրդ ռուսներին՝ Զանգեզուրի հետ կապված. երևակայական միջանցքը չի ստեղծվելու. իրանական Tasnim գործակալություն

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
04/09/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Տարածաշրջան
0
Խորհուրդ ռուսներին՝ Զանգեզուրի հետ կապված. երևակայական միջանցքը չի ստեղծվելու. իրանական Tasnim գործակալություն
0
SHARES
18
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից հետո Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կրկնվող հայտարարությունները Հարավային Կովկասում հաղորդակցության երթուղու վերաբերյալ պահանջում են ռուս պաշտոնյաների համար Իրանի որոշ սկզբունքների հստակ շեշտադրում: Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը՝ հրապարակելով «Խորհուրդ ռուսներին՝ Զանգեզուրի հետ կապված. երևակայական միջանցքը չի ստեղծվելու» վերտառությամբ հոդվածը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս ասել էր, որ Մոսկվան կողմ է «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը, հաղորդակցությունների արգելափակման վերացմանը»: Նա նաև ասել էր, որ «Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում խոչընդոտում է ՀՀ ղեկավարությունը»:

Tasnim-ը նկատում է, որ ՌԴ ԱԳ նախարարի այս դիրքորոշումը ԶԼՄ-ներում տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների առիթ է տվել «Զանգեզուրի միջանցքը» բացելու Մոսկվայի ցանկության առնչությամբ:

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ տարբեր հանդիպումներում բազմիցս հայտարարել են Թեհրանի բացահայտ հակազդեցության մասին այս միջանցքին, որն աշխարհաքաղաքական փոփոխությունների կբերի սահմաններում և տարածաշրջանում, գրում է աղբյուրը։

«Ռուսաստանի նման դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ավելի է սրվել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո։ Նա իր խոսքում ասել էր, որ Զանգեզուրի երթուղին կարող է Սյունիքի մարզով Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանի հետ, և որ երթուղու ապաշրջափակման հարցն անպայման կքննարկվի Հայաստանի հետ եռակողմ խաղաղ բանակցությունների շրջանակներում։ Պատասխանելով Իրանի դիրքորոշման մասին հարցին՝ Զախարովան լրագրողներին ասել էր. «Մենք տեսել ենք իրանական կողմի մտահոգությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ուստի պարզաբանումների համար պետք է դիմել Թեհրանին։ Բայց Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում միանգամայն հաստակ է։ Մենք գործում ենք՝ ելնելով նրանից, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»։

Վերջին քննարկումներից հետո Իրանը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել ռուսական կողմին անհրաժեշտ ուղերձը փոխանցելու համար, իսկ արտաքին գործերի նախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում ՌԴ դեսպանին (Ալեքսեյ Դեդովին) նախարարություն է կանչել», — գրում է Tasnim-ը:

Հոդվածում նաև ասվում է, որ ըստ իրազեկ աղբյուրների, ՌԴ-ում Իրանի դեսպանը նույնպես հայտարարել է Թեհրանի բողոքի մասին՝ ընդդեմ ՌԴ արտգործնախարարության դիրքորոշումների։

«Ռուսաստանի իշխանություններին հարկ է հիշեցնել մի քանի կետ.

Նախ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություններ արեց, որոնք հակասում էին Իրանի սպասումներին: Ռուսները մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով և բազմաթիվ առիթներով լավ տեղեկացված են եղել Իրանի հստակ և ճիշտ դիրքորոշման մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած տեսակի միջանցքի, լինի Զանգեզուրը, թե ուրիշը, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանին: Ուստի այս դիրքորոշումը անակնկալի բերող և ապշեցնող է:

Իրանն անվտանգության տեսանկյունից չի ընդունում որևէ փոփոխություն իր սահմաններում: Չկա այնպիսի կանոն, ըստ որի՝ Հարավային Կովկասի երկրներից որևէ մեկի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքն առավելություն չունեն մյուսների նկատմամբ: Ուրեմն ինչո՞ւ են մեր ռուս ընկերները կարծում, որ պետք է օգտագործեն «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։ Թվում է, թե ՌԴ ԱԳՆ-ն մոլորության մեջ է և կարծում է, որ իրեն ձեռնտու է լուծել Հայաստանի հետ իր խնդիրը՝ օգտագործելով երևակայական «Զանգեզուրի միջանցքը», որը, իհարկե, չի ստեղծվի Իրանի հակազդեցության շնորհիվ: «Զանգեզուրի միջանցքի» բացումը նշանակում է դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկի փակում և Իրանի Իսլամական Հանրապետության հարևանների թիվը 15-ից 14-ի կրճատում։

Հաշվի առնելով «ռազմավարական հարաբերությունների» հայեցակարգը, որին ձգտում են Իրանը և Ռուսաստանը, նման մարտավարական քայլերի ձեռնարկումը հակասում է ռազմավարական հարաբերությունների սկզբունքներին… Եթե որևէ երկիր կարծում է, որ կարող է իր խնդիրները լուծել իր սահմաններից դուրս՝ ուրիշների հաշվին բացելով հակամարտությունների նոր ճակատ, ապա աշխարհում ոչ մի տեղ ապահով չի լինի, և աշխարհը կհայտնվի մշտական քաոսի մեջ», — նշվում է հոդվածում:

Tags: Tribune.amԻրանՌԴզանգեզուրի միջանցք

Recent Posts

  • Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը
  • Ողբերգական միջադեպ՝ ռոք խմբի համերգի ժամանակ Նյու Յորքում․ տղամարդն ընկել է բարձրությունից և մահացել
  • Իրանի պատվիրակությունը Թրամփի սպառնալիքներից հետո լքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները
  • Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
  • Կրքոտ վարչապետս, Հիսուսի փոքր ախպերը, փառչակն ու բլոգերի՝ ծակը մտցնելու օրենքը. OverԴոզ

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.