Հուլիսի 1-ին՝ ժամը 16։46-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում գտնվող պահեստում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 20։30-ին։ Մոտ 180 քմ հատվածում այրվել է պահեստավորած ներքնակի հումք։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շինություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ ջրատար և մեկ հատուկ տեխնիկա։
