Արտասահմանյան հեռախոսահամարներով քաղաքացիներին մասսայական կերպով հաղորդագրություններ են ուղարկվում՝ ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից։
Հաղորդագրություններում առաջարկվում է կատարել տարբեր գործողություններ կամ անցնել կասկածելի հղումներով։
ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հորդորում է անտեսել նման հաղորդագրությունները, չբացել հղումները և որևէ անձնական տվյալ չտրամադրել։
Կասկածելի դեպքերի դեպքում դիմեք իրավապահ մարմիններին։

















