ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից։ Նա լուսանկար է հրապարակել և կից գրել․
«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր:
Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է:
Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»։

