• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Հասարակություն

Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»

— Հեղինակ ` —
17/01/2026
/ Հասարակություն
0
Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»
0
SHARES
27
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեի շուրջ ծավալվող իրադարձությունները հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում՝ մի շարք փոխկապակցված դրվագներից հետո, որոնք վերաբերում են ինչպես «Զվարթնոցի» մաքսային ծառայությանը, այնպես էլ Մեղրիի մաքսակետին և ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։

Ըստ առկա տեղեկությունների, նոյեմբերին «Զվարթնոցի» մաքսայինում արձանագրվել է հեռախոսների ներմուծում առանց մաքսային հսկողության։ Նշվում է, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը իր միջնորդությամբ ՊԵԿ տեղափոխված «Զվարթնոցի» մաքսայինի բաժնի պետ Վահագն Սահակյանին հրահանգել է թույլ տալ նշված բեռի անցումը։ Վերջինս, ըստ նույն աղբյուրների, համապատասխան հանձնարարականը փոխանցել է իր ենթականերին։

Դեպքը բացահայտվել է «Զվարթնոցի» մաքսային վարչության պետի տեղակալի կողմից, որին կասկածելի են թվացել իրականացված գործողությունները։ Սկաների պատկերների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հեռախոսների անցումը առանց համապատասխան վերահսկողության։ Ըստ տեղեկությունների, դեպքի օրը դրա մասին զեկուցվել է, սակայն որևէ արձագանք չի եղել։

Դեկտեմբերի 10-ին ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է մաքսանենգության փաստը և ՊԵԿ պաշտոնյաների առնչությունը դրան։ Սակայն արդեն դեկտեմբերի 13-ին՝ մամուլում հրապարակումներից հետո, կոմիտեն հայտարարել է ծառայողական քննություն սկսելու մասին։ Միաժամանակ նշվում է, որ ՊԵԿ նախագահը դեռ նոյեմբերին տեղեկացված է եղել ոչ միայն միջադեպի, այլ նաև ներքին անվտանգության վարչության պետի մասնակցության վերաբերյալ հանգամանքներից։

Դեկտեմբերի 24-ին «Զվարթնոցի» մաքսայինում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ։ Մամուլում գրվել է, որ կորպորատիվ միջոցառման ընթացքում վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը հայհոյել է հեռախոսների մաքսանենգության գործին առնչություն ունեցող անձանց։ Դրանից հետո բաժնի պետ Վահագն Սարգսյանը հարձակման է ենթարկել վարչության պետին, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք։

Հունվարի 15-ին իրավապահ մարմինները ձերբակալել են «Զվարթնոցի» մաքսայինի հինգ պաշտոնատար անձանց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է ձերբակալությունների փաստը՝ առանց մանրամասներ հրապարակելու։ ՊԵԿ-ը, իր հերթին, հայտարարել է, որ գործը բացահայտվել է իրավապահների կողմից՝ ՊԵԿ տրամադրած նյութերի հիման վրա։

Թարմացված տվյալներով, ձերբակալվածներից երեքի նկատմամբ դատարանը ընտրել է կալանավորման խափանման միջոց։

Նշվում է նաև, որ ձերբակալվածների թվում գտնվող բաժնի պետը նախկինում աշխատել է քննչական մարմիններում և ՊԵԿ է տեղափոխվել ներքին անվտանգության վարչության պետի միջնորդությամբ՝ լինելով նրա մոտ ընկերներից մեկը։

Միաժամանակ, ըստ տարածված տեղեկությունների, իրավապահների հարցումներին ի պատասխան ՊԵԿ-ը երկու անգամ հայտնել է, թե դեպքի հետ կապված տեսաձայնագրությունները չեն պահպանվել։ Միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ տեսանյութերը առկա են, լրացուցիչ նյութեր են փոխանցվել քննչական մարմիններին։

«Զվարթնոցի» դեպքից բացի, մաքսանենգության ևս մեկ դեպք է արձանագրվել Մեղրիի մաքսակետում։ Ըստ տեղեկությունների, շուրջ 500 կիլոգրամ թանկարժեք տեխնիկա փորձ է արվել ներմուծել Հայաստան առանց որևէ ձևակերպման։ Այս գործի շրջանակում կալանավորված է Մեղրիի մաքսակետի պետ Հովհաննես Ամիրխանյանը, որը, ըստ հաղորդվող տվյալների, այդ պաշտոնում նշանակվել էր վերջերս՝ ՊԵԿ նախագահի որոշմամբ և ՊԵԿ առաջին բաժնի պետի միջնորդությամբ։ Նշվում է նաև, որ նա ՊԵԿ նախագահի մորաքրոջ որդին է։ Տարածված տեղեկությունների համաձայն, ՊԵԿում աշխատանքի է ընդունվել նաև նախագահի մյուս մորաքրոջ որդին, և նույն շրջանակներում շրջանառվում են պնդումներ, թե Մեղրիի դեպքի շուրջ նույնպես քննարկվում են այդ կապերը։

Առանձին դրվագ վերաբերում է ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։

Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը։

Այսպիսով, վերջին ամիսների ընթացքում ՊԵԿ-ում արձանագրվել են մի շարք փոխկապակցված միջադեպեր՝ մաքսանենգության, ծառայողական լիազորությունների չարաշահման և ներքին կարգապահության խախտումների վերաբերյալ։ Պաշտոնական մակարդակում հաստատվել են ձերբակալությունների և ծառայողական քննությունների փաստերը, մինչդեռ կոնկրետ դրվագների վերաբերյալ մանրամասները մնում են սահմանափակ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Recent Posts

  • Թող իրար փոր թափեն՝ գան իշխանության․ Սամվել Կարապետյանն ո՞վ ա, որ ես իր կողքին կանգնեմ. Աղազարյան
  • Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանն է, որի հետ մենք համագործակցություն չենք պատկերացնում
  • Ինչո՞ւ չեք գալիս նիստերին, մանդատները վերցնելու իմաստը ո՞րն է․ լրագրողը՝ Վարդանյանին
  • Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխայի հուղարկավորությունը դեռ չի իրականացվել
  • Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքում է հայկական մթերքի վերաարտահանման մասին տեղեկությունները

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.