«Մայր Հայաստան» կուսակցությունից հայտնում են․
««Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու ԿԸՀ-ի համաձայնությունից հետո Թևանյանն ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե։ Տևական ժամանակ սպասելուց հետո, սակայն, չապահովվեց նրա մուտքը ՔՀ։ Փոխարենը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, մասկի-շոու իրականացնելու նպատակով, ձեռնաշղթա անցկացրեցին եւ բառացիորեն երկու քայլ ճանապարհ տարան»։
Ավելի վաղ հայտնել էին․
«Հենց նոր ԿԸՀ-ն համաձայնություն տվեց ազատությունից զրկել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։
Անդրանիկ Թևանյանը փաստաբանների հետ գնում է Քննչական կոմիտե(Հասցե՝ Մազմանյան 1)»։

















