MediaNews-ի մանիպուլյացիան՝ «մեկ դրամով աշխատելու» խոստման մասին: Այս մասին գրել է FIP — Փաստերի ստուգման հարթակը:
MediaNews կայքը, որը իշխանական քարոզչական ռեսուրս է, պնդել է, թե «Ուժեղ Հայաստանը» նախընտրական խոստում է տվել իշխանության գալու դեպքում պետական պաշտոններ զբաղեցնել մեկ դրամ աշխատավարձով։
Ավելին՝ կայքը նույնիսկ կոչ է անում, որ հիմա ժամանակն է «սեփական օրինակով ապացուցելու», թե այդ խոստումները պարզապես գեղեցիկ կարգախոսներ չէին։
Բայց կա մի փոքր «մանրուք»․ նման խոստում երբեք չի տրվել։
Իրականում, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց քաղաքական ուժի հաղթանակի դեպքում վարչապետը կստանա մեկ դրամ աշխատավարձ։ Խոսքը վերաբերում էր բացառապես վարչապետի աշխատավարձին, ոչ թե այլ՝ այդ թվում պատգամավորի պաշտոնին։
Այսպիսով, կայքը մանիպուլացրել է Կարապետյանի՝ վարչապետի համար մեկ դրամ աշխատավարձ սահմանելու հայտարարությունը՝ այն վերագրելով պետական այլ՝ այդ թվում նաև պատգամավորի պաշտոնին։
