Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊՈւ) գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Իրանի վրա վերջին հարվածները որակել է որպես ավելի հզոր հարձակման նախապատրաստություն՝ ընդգծելով, որ ԻՊՈւ-ն պատրաստ է այն իրականացնել։
«ԻՊՈւ-ն պահպանել և շարունակում է պահպանել անհապաղ պատրաստությունը Իրանում գործողությունները վերսկսելու համար։ Մեր բոլոր պաշտպանական և հարձակողական հնարավորությունները բարձր պատրաստվածության են բերվել», — ասել է Զամիրը՝ ըստ ԻՊՈւ-ի մամուլի խոսնակի գրասենյակի։
Նրա խոսքով՝ Իսրայելը կանխել է իր դեմ ուղղված սպառնալիքները և արագ ու հզոր հարված է հասցրել Իրանին։
«Իրանում մեր կողմից իրականացված հարձակումը շատ ավելի նշանակալի և հզոր հարվածի նախապատրաստություն էր։ Մենք պատրաստ ենք վերադառնալ և Իրանի դեմ ևս մեկ լուրջ ու խորը հարված հասցնել», — ընդգծել է գլխավոր շտաբի պետը։
Իրանը և Իսրայելը հունիսի 7-8-ը փոխանակվել են մի շարք հարվածներով։ Էսկալացիան տեղի է ունեցել Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններից մեկի վրա հարձակումից հետո, որտեղ գտնվում են Իրանի դաշնակից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները։ Իրանը զգուշացրել է, որ կմիջամտի, իսկ ավելի ուշ հայտարարել է, որ արձագանքել է և դադարեցնում է Իսրայելի դեմ իր գործողությունները։

















