• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
17/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Միակ լավ գործարքը կլինի այն, որի համաձայն՝ Իրանի ամբողջ միջուկային ծրագիրը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական, կապամոնտաժվի

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
28/04/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր
0
«Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նոր սկիզբ է բացում Ամերիկայի համար». Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը. այս կոչը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ֆոնին, որոնք, կարծես թե, դրական ուղղությամբ են ընթանում՝ շաբաթավերջին Օմանում անուղղակի բանակցությունների երրորդ փուլից հետո, գրում է The Times of Israel-ը: Ակնկալվում է, որ բանակցությունները, որոնք ուղղված են Թեհրանին միջուկային ծրագրի զսպանն ու միջուկային զենքի ստեղծումն արգելափակող գործարքի կնքմանը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը, առաջիկա օրերին կշարունակվեն չորրորդ փուլով:

Ելույթ ունենալով Երուսաղեմում Jewish News Syndicate-ի քաղաքականության համաժողովում, Նեթանյահուն ընդգծել է, որ Թեհրանին, նոր ձեռք բերվելիք համաձայնագրի շրջանակում, չի կարելի թույլ տալ շարունակել ուրանի հարստացումը: Նրա խոսքով՝ «իրական աշխատունակ գործարք կլինի այն, որը կվերացնի միջուկային զենքի համար ուրան հարստացնելու Իրանի հնարավորությունները»:

«Քանդեք Իրանի միջուկային ծրագրի ամբողջ ենթակառուցվածքը: Դա այն գործարքն է, որի հետ մենք կարող ենք ապրել», – ասել է Նեթանյահուն՝ կանխատեսելով, որ եթե երկու կողմերը համաձայնության գան չափազանց մեղմ համաձայնագրի շուրջ, Իրանը պարզապես կսպասի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտին և կշարունակի այնտեղից, որտեղ կանգ է առել:

Բացի հարստացված ուրանի խնդրից, Նեթանյահուն առաջարկել է բանակցություններում ներառել նաև Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունները։ Նա համաժողովին ասել է, որ այդ հարցում իր դիրքորոշումը ներկայացրել է Թրամփին և այդ թեմայով սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ: «Վատ գործարքն ավելի վատ է, քան գործարքի բացակայությունը», – ասել է Իսրայելի վարչապետը՝ պնդելով, որ «միակ լավ գործարքը» կլինի այն գործարքի օրինակով, որին Լիբիան համաձայնել է 2003 թվականին, որի համաձայն Թեհրանի ողջ միջուկային ծրագիրը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական, ամբողջությամբ կլուծարվի։

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ, մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը, ասել է, որ իրենք շատ մոտ են Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն:

«Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Ես ուզում եմ փակել Իրանի գործը: Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք՝ առանց ռումբեր նետելու»,- հավելել է Թրամփը:

Օրերս ԱՄՆ նախագահը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին:

«Ոչ, դա ճիշտ չէ, ես նրանց չեմ կանգնեցրել: Բայց այնպես եմ արել, որ դա նրանց (Իսրայելին-Խմբ.) հարմար չլինի, քանի որ կարծում եմ՝ կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու: Հուսով եմ՝ կարող ենք: Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Բայց ես իրենց (Իսրայելին-Խմբ.) համար հարմարություն չեմ ստեղծել, բայց «ոչ» էլ չեմ ասել: Ի վերջո, ես պատրաստվում էի թողնել այդ ընտրությունը նրանց վրա, բայց ասացի, որ ավելի շատ կնախընտրեի գործարքը, քան ռումբերը նետելը», – մանրամասնել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել:

Թրամփը պահանջում է, որ Իրանը միջուկային ծրագիրը չզարգացնի՝ միջուկային զենք ստեղծելու համար, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խախղ բնույթ է կրում:

Tags: նեթանյահուԱՄնTribune.amԻսրայել
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան
Կարճ միացում

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

16/05/2025
23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ
Հասարակություն

23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

16/05/2025
ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Քաղաքականություն

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16/05/2025
«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ
Հասարակություն

«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ

16/05/2025
Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

16/05/2025
«Բարի գալուստ, Ալբանիա». ողջունում են արհեստական բանականության միջոցով «մանկացած» առաջնորդները. տեսանյութ
Քաղաքականություն

«Բարի գալուստ, Ալբանիա». ողջունում են արհեստական բանականության միջոցով «մանկացած» առաջնորդները. տեսանյութ

16/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

16/05/2025
23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

16/05/2025
ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16/05/2025
«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ

«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ

16/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In