ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը և ոչ էլ խնդրում է նրանց «չբարեկամանալ» այլ երկրների հետ։
«Մենք այնտեղ չենք՝ խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը և ոչ էլ խնդրում ենք նրանց չբարեկամանալ այլ երկրների հետ», — ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել են շրջանակային հուշագիր՝ կարևորագույն և հազվագյուտ հանքանյութերի մատակարարումն ապահովելու վերաբերյալ՝ նշելով դրանց կարևորությունը արդյունաբերության և պաշտպանական արդյունաբերության համար։

















