• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Մինչ ՀԷՑ-ը պետականացվում է, պետական ԲԷՑ-ում միլիարդների չարաշահումներ են՝ առանց մեղադրյալի. Սիվիլնեթ

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
28/10/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Տնտեսություն
0
Մինչ ՀԷՑ-ը պետականացվում է, պետական ԲԷՑ-ում միլիարդների չարաշահումներ են՝ առանց մեղադրյալի. Սիվիլնեթ
0
SHARES
26
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պետականացման ճանապարհով, էներգետիկ մեկ այլ ռազմավարական ընկերությունում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» (ԲԷՑ), միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, սակայն փոքր մասն է վերադարձվել: ԲԷՑ-ում մեկ տարում վեց քրեական վարույթ է նախաձեռնվել գողություններ կատարելու առիթով, գրում է Սիվիլնեթը։

ԲԷՑ պատկանում է կառավարությանը և հանդիսանում է փոխանցող ցանց (220 կՎ և ավելի), իսկ ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր» խմբին և հանդիսանում է բաշխիչ ցանց (110 կՎ և ցածր), որն էլեկտրաէներգիան հասցնում է արդեն վերջնական սպառողներին։

Ավելի քան 2,6 մլրդ դրամ․ սա՝ պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափն է։ Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը՝ 1,4 մլրդ դրամի։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր և քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի այդ, կան նաև վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։ Համեմատության համար նշենք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 24,25 մլրդ դրամ է, այսինքն՝ քրեական վարույթներով արձանագրված վնասը կազմում է ընկերության ամբողջ կանոնադրական կապիտալի շուրջ 10 տոկոսը։

Ընդհանուր առմամբ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամ։

Այս ընթացքում ԲԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի ու պարգևատրումների տարեկան ֆոնդը գնալով աճել է։ Եթե 2019-ին այս ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, 2024-ին այն հասել է 114 մլն դրամի (աճը կազմել է մոտ 33 տոկոս)։

1,1 մլրդ դրամի վնասը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում են քննվում երկու հիմնական վարույթները՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ), Հաշվեքննիչ պալատի և այլ իրավապահ մարմինների ուսումնասիրությունների հիման վրա։

Առաջին վարույթը սկսվել է 2019-ի փետրվարին, ամիսներ անց այս վարույթին միացել են նաև 2019-ի մայիսին Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքները։

Ըստ այդ ուսումնասիրության՝ ԲԷՑ-ի աշխատակիցները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր դրդապատճառներից ելնելով, բազմաթիվ կոպիտ խախտումներ են կատարել՝ անտեսելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Պալատը պարզել էր, որ ԲԷՑ-ին այդ գործողությունների հետևանքով պատճառվել է ավելի քան 867 մլն դրամի վնաս։

Սրան գումարվել են ՊՎԾ-ի ուսումնասիրության տվյալները, և վնասը հասել է 1,1 մլրդ դրամի։ Այս գումարից վերականգնվել է 207 մլն դրամը (պատճառված վնասի 17 տոկոսը)։ Նախաքննությունն ընթանում է արդեն վեց տարի, իսկ մեղադրյալ չկա։

Հինը չփակած՝ նոր վարույթ ԲԷՑ-ում

Պետությունը դեռ չէր հասցրել ամբողջական բացահայտել 2019-ի չարաշահումներն ու վերադարձնել գումարները, երբ ՊՎԾ-ի ուսումնասիրությունը հայտնաբերում է նոր և ավելի խոշոր չարաշահումներ։ Այս անգամ վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու և այլնի։

Հետագայում այս վարույթին է միացվում ոստիկանության օպերատիվ տվյալների հիման վրա 2023-ի մարտին նախաձեռնված գործը։

Քրեական վարույթով պատճառված վնասը, ըստ ՊՎԾ-ի, կազմում է շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ, որը չի վերականգնվել։ Այս գործով չկա մեղադրյալ։

Գլխավոր դատախազությունն իր պատասխանում ևս հաստատել է, որ ՊՎԾ-ի և Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ԲԷՑ-ի վերաբերյալ նախաքննության փուլում է երկու քրեական վարույթ։ Ըստ պատասխանի՝ նշանակված են համալիր փորձաքննություններ։

Խոշոր հափշտակություններ և 0 դրամի վերականգնում

Ամենօրյա ռեժիմով ՀԷՑ-ի կառավարման թերացումներից խոսող իշխանության պաշտոնավարման ընթացքում ԲԷՑ-ում տասնյակ գողություններ են կատարվել, որոնց մեծ մասն առ այսօր բացահայտված չէ, և վնասը չի փոխհատուցվել։

Ըստ Քննչական կոմիտեի գրավոր պատասխանի՝ 2024-2025 թվականների ընթացքում ԲԷՑ-ից հափշտակություններ կատարելու դեպքերի վերաբերյալ վեց քրեական վարույթ է քննվում։

Դրանք վերաբերում են Երևանի «Մարաշ» ենթակայանից էլեկտրաէներգիայի հափշտակությանը, Սյունիքի մարզի «Գորիս» տեղամասից մետաղական անկյունակների գողությանը, Շիրակի մարզի «Արևմտյան» տեղամասից պղնձյա փաթույթների և սեղմիչների գողությանը և Վայոց ձորի մարզի «Վայքի» օդային գծից անկյունակների հափշտակությանը։ Այս վեց վարույթով պատճառված վնասը կազմում է շուրջ 6 մլն դրամ, որը չի վերականգնվել, չկա մեղադրյալ։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2021-2024 թվականներին Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 19 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի հատկանիշներով՝ գողություն:

«17 քրեական վարույթ նախաքննության փուլում է, երկու քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է գրավոր պատասխանում։

Քրեական գործերից անդին

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին։ Այն ունի 10 մասնաճյուղ Հայաստանում։

2017-ից ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել գործադիրի ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ ԲԷՑ-ի կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով: 2018-ի մայիսին «Տաշիր Կապիտալը» հայտարարեց, որ հրաժարվում է կառավարումից։ «Տաշիր Կապիտալը», մասնավորապես, արձանագրել էր, որ «ԲԷՑ-ը ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկն է, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին»։

ԲԷՑ-ի տնօրենի խորհրդական Սարգիս Թևոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում «Տաշիր Կապիտալ»-ի 2018-ի հայտարարության թիվն «անհասկանալի» համարեց։

«ԲԷՑ-ը բազմաթիվ ներդրումային ծրագրեր ունի՝ և՛ ընթացիկ, և՛ արդեն իսկ իրականացված, որոնց մասով կան ձևավորված և՛ վարկային պարտավորություններ, և՛ պայմանագրային փոխադարձ պարտավորություններ, այսինքն՝ անհասկանալի է, թե ինչ թվի մասին է խոսքը»,- ասաց նա։

Թևոսյանի կարծիքով՝ 2018-ի հայտարարությունը «կամ ինչ-որ թյուրիմացություն է, կամ իրականությանը չհամապատասխանող բան»։ Նա վստահեցրեց, որ ընկերությունն այս պահին չկատարված ժամկետանց պարտավորություններ չունի․ «Նման խնդիր առնվազն այս պահին գոյություն չունի»։

Ըստ Թևոսյանի՝ ԲԷՑ-ը գտնվում է «կայուն ֆինանսական վիճակում», անցնում է ամենամյա արտաքին աուդիտ և «բնականոն ձևով իրականացնում է իր վրա դրած բոլոր պարտավորությունները»։

Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի 2019-ի ուսումնասիրություններին, որոնց հիման վրա հարուցվել են վարույթները, Թևոսյանը նշեց, որ ԲԷՑ-ն այն ժամանակ տրամադրել է պարզաբանումներ։ Ըստ նրա՝ «այդ հաշվարկներն ամբողջությամբ այնքան էլ հիմնավոր չեն, և այն երևույթները, ինչի հիման վրա, որ իրականացվել են, ունեն օրինական բացատրություն»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ ԲԷՑ-ի կառավարման արդյունքում ընկերությունում հետընթաց է գրանցվել՝ ի տարբերություն ՀԷՑ-ի։

«Եթե ՀԷՑ-ում դրական տեղաշարժը քիչ է, որից կարելի է դժգոհել, ապա ԲԷՑ-ում որոշ դեպքերում կա հետընթաց»,- ասաց Պիպոյանը։

Նրա կարծիքով՝ ԲԷՑ-ի խնդիրները հանրությանը տեսանելի չեն եղել, քանի որ ՀԷՑ-ը տարիներ շարունակ դրանք վերցրել է իր վրա՝ խուսափելով քաղաքական լարվածությունից։

«Ես այն քիչ մարդկանցից եմ այս երկրում, որը շատ լավ նկատում է, որ տարիներ շարունակ, երբ որ ԲԷՑ-ը խնդիրներ էր ստեղծում, ՀԷՑ-ը դրանք վերցնում էր իր վրա։ Եթե ԲԷՑ-ի ամեն մի խնդիր ՀԷՑ-ը իր վրա չվերցներ, միգուցե այսօր հասարակությունը իրական ընկալումներ և իրական պատկերացում ունենար, թե ինչ է նշանակում էլեկտրաէներգիայի անջատում»,- նշեց փորձագետը։ Ըստ նրա՝ այն, որ հասարակությունը հստակ չի ընկալում, թե որ ընկերությունից է գալիս խնդիրը, պակաս մեղավոր չէ նաև ՀԷՑ-ը։

Ինչ են բացահայտում ԲԷՑ-ի աուդիտորական զեկույցները

ԲԷՑ-ի շուրջ քրեական վարույթներից բացի, ընկերության ֆինանսական վիճակը տարիներ շարունակ մտահոգիչ է եղել նաև անկախ աուդիտորների համար։ 2016-2024 թվականների աուդիտորական զեկույցները (աուդիտորներ՝ BDO և Grant Thornton) հինգ տարի անընդմեջ՝ 2017-ից մինչև 2021, ընկերության ֆինանսական հաշվետվություններին տվել են ոչ թե դրական, այլ «վերապահումով կարծիք»։ Սա նշանակում է, որ աուդիտորները չեն կարողացել բավարար ապացույցներ ձեռք բերել՝ հաստատելու, որ հաշվետվությունները լիովին ճշմարիտ են, կամ համաձայն չեն եղել ղեկավարության կիրառած հաշվապահական քաղաքականության հետ։

Վերապահումների հիմքում երկու խոշոր խնդիր է եղել։ Առաջինը դեռ 2012-2014-ին արձանագրված ավելի քան 924 մլն դրամի պարտավորությանն է՝ կապված Իրան-Հայաստան գազատարի հաշվառման հետ։ Այս ակտի կիրառումը կասեցվել էր ՀՀ վարչապետի հանձնարարականով, մինչև գազատարի վաճառքը։ Խնդիրը լուծվել է միայն 2021-ին ակտիվի վաճառքից հետո։

Վերապահումների երկրորդ և առավել խոշոր պատճառը Շինուհայր և Ագարակ-2 ենթակայանների վերակառուցման ձախողված ծրագիրն էր։ 2016-ի մայիսին պայմանագիր էր կնքվել չինական Liaoning-Efacec Electrical Equipment Co. LTD-ի հետ, սակայն 2019-ի դեկտեմբերին ԲԷՑ-ը միակողմանի լուծել էր պայմանագիրը՝ պատճառաբանելով կապալառուի կողմից պարտականությունների շարունակական չկատարումը և շինարարության ավարտման ժամկետների խախտումը։ Խզման պահին, սակայն, ԲԷՑ-ն արդեն իսկ 6,4 մլրդ դրամ էր ծախսել (կապիտալացրել) այդ անավարտ շինարարության վրա։ 2020-ին և 2021-ին աուդիտորական զեկույցներում նշվում է, որ «Ընկերության ղեկավարությունը վստահ չէ» այդ 6,4 մլրդ դրամի վերականգնելիության հարցում, այնուամենայնիվ այն «արժեզրկման գծով պահուստ չի ճանաչվել»։ 2024-ի եզրակացությունում էլ նշվում է, որ անավարտ շինարարությունները ներառում է 6,7 մլրդ դրամ, որը վերաբերում է Շինուհայր և Ագարակ-2 ենթակայանների վերակառուցմանը: 

Tags: Tribune.amՀԷՑԲԷՑ

Recent Posts

  • Իրավական «բեսպրեդել» է, պարզապես նկարչություն էր տեղի ունենում․ Գալստյան
  • Ոնց որ սրբություն հայհոյեն, դա մեր կլասը չի․ կարմիր գծեր չկան, Ծառուկյանին էլ կուրանան
  • Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
  • Մտածում են՝ իրենց էլ կունեզրկեն, Նիկոլն ա որոշում՝ ով նստի, երբ նստի, կարմիր գծերը հատել են
  • Սրանով մենք ուրախացնում ենք մեր թշնամիներին. Ներսիկ Իսպիրյանը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Արխիվ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.