Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի Արտուր Օսիպյանից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արտուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Նախատեսում ենք քննարկել այդ հարցը։ Առաջիկա 1-2 օրը պատրաստելու ենք հայցադիմումը, որպեսզի մուտք անենք դատարան»,- նշել է փաստաբանը։
Դավիթ Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ Արտուր Օսիպյանը չի շարունակում հացադուլը։

















