• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Պատերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե այն հրահրվի իշխանության կողմից. Վահե Հովհաննիսյան

— Հեղինակ ` —
24/03/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք». Վահե Հովհաննիսյան
0
SHARES
15
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, սպառնում են իշխանությունները։ Որոշել են ընտրությունների գնալ այդ սպառնալիքով։

«Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ» գուժողներն իրականում շատ լավ գիտեն, որ իրենց արածը միայն տգեղ սպեկուլյացիա է՝ թափված արյան և վախերի վրա։ Մեր խնդիրն է սա պարզ բացատրել մեր հասարակությանը։

Նիկոլ Փաշինյանի խաղաղության կառուցվածքը

Իրականում ո՞րն է նիկոլական խաղաղության կառուցվածքը։ Փորձենք սահմանազատել դատարկ խոսքը և իրականությունը։

Խաղաղությունը, որի մասին իշխանությունները խոսում են, կողմերի ստանձնած երկկողմանի որոշ գրավոր պարտավորություններ են։

Ֆորմալ առումով՝ այս պարտավորությունների խախտումը կողմերից մեկի համար մյուսի դեմ ռազմական գործողություններ սկսելու առիթ կարող է դառնալ։

44-օրյա պատերազմի ավարտից հետո Փաշինյանի խաղաղությունն ունի հետևյալ կառուցվածքը.

1. Փաստացի իրավիճակը. Արցախն Ադրբեջանի կազմում (սիստեմատիկորեն ոչնչացվող հայկական ժառանգությամբ), Հայաստանի օկուպացված տարածքներ, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացված հատվածներ, Թուրքիայի հետ փակ սահման, Ադրբեջանի հետ առևտրի սկիզբ, հայ ռազմագերիներ Բաքվում։

2. Հանրությանը հայտնի ստորագրված փաստաթղթերը՝ հռչակագրեր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնցից գոնե ձևականորեն կողմերը չեն հրաժարվել, Վաշինգտոնի եռակողմ հռչակագիրը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին նախաստորագրված համաձայնագիրը, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի արձանագրությունները։ Գուցե կան այլ փաստաթղթեր ևս, բայց դրանց մասին հանրությունը տեղեկացված չէ։

3. Ալիևի հրապարակային պահանջները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, «Արևմտյան Ադրբեջանի» մասին նարատիվը և երեք հարյուր հազար ադրբեջանցիների՝ «պատմական հայրենիք» վերադարձը, Զանգեզուրի միջանցքը։

4. Թյուրքական աշխարհին դուր գալու փաշինյանական հրապարակային քաղաքականությունը՝ ընդդիմության «ռևանշիզմի» մասին նարատիվները, Անկախության հռչակագրից հրաժարումը, Արցախի հիշատակումից հրաժարումը, Ալիևի հասցեին մշտական շնորհակալությունները, Արարատ լեռան պատկերից հրաժարումը, հայոց ցեղասպանության թեմայի մոռացության մատնումը, հակառուսական քայլերը, եկեղեցու վրա հարձակումները։

Նիկոլական «խաղաղության» թղթապանակում այսքանն է։

Սրանք պետության անունից ստորագրված փաստաթղթեր են, և Հայաստանում այսօր կամ մոտ ապագայում ոչ մի խելամիտ քաղաքական ուժ չի գնա դրանց չեղարկմանը: Դա պետք է հստակորեն ասել մեր հասարակությանը։

Ինչ վերաբերում է Ալիևի հրապարակային պահանջներին, ապա դրանց հանդեպ հայկական կողմը, իշխանությունների հավաստմամբ, չունի ֆորմալ պարտավորություններ: Կամ ունի, բայց դրանք հանրությունից գաղտնի են պահվում:

Ընդդիմության քայլերը

«Մենք չլինենք՝ պատերազմ կլինի» իշխանական կեղծ և անպարկեշտ թեզի դեմ կա մեկ պարզ և հետաքրքիր լուծում.

— հիմնական ընդդիմադիր քաղաքական միավորները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ առ այն, որ հանձնառու են կատարելու Հայաստանի ստանձնած բոլոր գրավոր, հրապարակային պարտավորությունները։ Համատեղ հայտարարությունն ուժեղ ազդակ կլինի միջազգային հանրության, հարևանների և մեր հասարակության համար, և էապես կբարձրացնի ընդդիմադիր համակարգերի հավաքական կշիռը։

— Եթե այնուհանդերձ ինչ-ինչ հանգամանքներ խանգարեն միասնաբար հանդես գալուն, ապա հիմնական ընդդիմադիր ուժերը դա կարող են անել առանձին-առանձին։

Ընդդիմադիր համակարգերում չկա որևէ արկածախնդիր լիդեր կամ ուժ։ Հաջորդ իշխանությունների խնդիրը ոչ թե բանակցային բազան «ռևիզիա» անելն է, այլ՝ խաղաղ բանակցություններով բազմաթիվ չլուծված հարցերին լուծումներ գտնելը։ Մտածված և արդյունավետ գաղափարներով, հաղորդակցությունների ապաշրջափակման նոր տարբերակներով տարածաշրջանում մեծացնել Հայաստանի դերն ու նշանակությունը, և երկարատև, իրատեսական խաղաղություն ապահովել՝ առանց ստորացուցիչ ստվերային պայմանների, որոնք միայն թուլացնում են խաղաղությունը։

Մենք այսօր ունենք ոչ թե խաղաղություն, այլ «չպատերազմ», և իշխանությունների սպառնալիքները միայն հաստատում են իրենց «հաստատած» խաղաղության անկայունությունը։ Առաջիկա տարիներին Հայաստանի նոր իշխանությունները պետք է կարողանան հմտորեն կառավարել այս «չպատերազմ» վիճակը և այն վերածել իրական, երաշխավորված խաղաղության։

Արցախի հանձնումից հետո պատերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պատերազմը՝ իշխանություն պահելու համար»,-գրել է  նա։

Tags: Վահե Հովհաննիսյան

Վերջին նորություններ

  • Հայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժա
  • ՈւՂԻՂ. ԱԺ նիստը շարունակվում է
  • Դրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան
  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.