• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Հասարակություն

Քաղաքապետն ի սկզբանե գիտեր, որ քաղաքային տրանսպորտը թանկանալու է․ «ՀՐԱՊԱՐԱԿ»

— Հեղինակ ` —
24/01/2026
/ Հասարակություն, Տնտեսություն
0
Քաղաքապետն ի սկզբանե գիտեր, որ քաղաքային տրանսպորտը թանկանալու է․ «ՀՐԱՊԱՐԱԿ»
0
SHARES
20
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 12-ից Հրազդանի ներքաղաքային երթուղին թանկացավ՝ բնակիչները 100 դրամի փոխարեն ստիպված են վճարել 150 դրամ: Տրանսպորտի գինը թանկացավ, սակայն սպասարկման որակը չլավացավ: Բազմաթիվ հրազդանցիներ դժգոհություն են հայտնում թե՛ թանկացման, թե՛ սպասարկման հետ կապված: Սոցիալական հարթակներում բուռն քննարկումներ են գնում՝ տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված:

Օգտատերերից մեկը՝ Եվա Գեւորգյանը, գրել է. «Հարգելի Հրազդան համայնքի տրանսպորտի գծով պատկան մարմիններ, ինչպե՞ս է ձեր թանկագին առողջությունը, հո չե՞ք մրսել ճանապարհներին տրանսպորտին սպասելուց։ Կարեւորը՝ դուք լավ եղեք, իսկ թե ինչպես է Հրազդան համայնքի մի ողջ բնակչություն, դա այդքան էլ էական չէ երեւի։ Եվ ինչքա՞ն ենք մենք պայքարելու միջքաղաքային տրանսպորտի համար։ Ե՞րբ է վերջապես կարգավորվելու ժամային գրաֆիկը։ Թանկացումից հետո նորմալ աշխատեց ընդամենը հաշված օրեր։ Հիմա նորից նույն քաոսային իրավիճակն է տիրում ողջ համայնքում։ Սարքեցիք 150 դրամ, ասեցինքլավ, ոչինչ, կողմ ենք նորամուծություններին։ Բայց ստացանք հակառակ եւ ավելի վատ պատկեր։ Վերջապես, բնակչության ձայնը ե՞րբ է լսելի դառնալու այս անտեր երկրում։ Ինչքա՞ն պիտի կանգնենք ու սպասենք, այն էլ՝ այս սառնամանիք եղանակին։ Հասկանում ենք՝ դժվար է, այս սառույցին տրանսպորտն էլ է դժվար երթեւեկում, բայց կարելի է, չէ՞, երկկողմանի լուծում գոնե գտնել։ Խնդրանքս է եւ, ինչու ոչ պահանջս է․ այս գրառումս չգրել սառույցի վրա, այլ տալ ընթացք՝ համապատասխան վերջաբանով։ Իսկ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր բահերով ու քլունգներով կհարձակվեն այս իմ գրառման տակ, խնդրում եմ՝ դուրս եկեք ձեր սեփական մեքենաներից եւ երկու օր (ոչ ավել, որովհետեւ չեք կարող) օգտվեք հանրային տրանսպորտից»։ 

Մեկ այլ քաղաքացի էլ նշում է. «Մեր քաղաքի տրանսպորտի վիճակը վատ էր, բայց այժմ ահավոր է, եթե այսպես շարունակվի, կարելի է հրաժարվել դրանցից, բացի ժամերով կանգառներում սպասելուց, չգիտես ինչու, գործարան գնացող տրանսպորտը հասել ա Քաղսի, որպեսզի Հրազդանից գնաս գործարան, պիտի 600 դրամ ծախսես: Տեսնես հրազդանցի՞ է այսպիսի ուղերթ մշակողը, շատ դժգոհ ենք ձեր աշխատանքից»: 

Փաստորեն, դեռ ամիսներ առաջ որոշված էր, որ քաղաքային երթուղու սակագինը պետք է թանկանա: Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը, ստուգելու համար բնակչության տրամադրվածությունը, նախապես տրանսպորտի թանկացման հետ կապված մի գրառում էր արել, որտեղ ասվում էր. «Վերջին երեք տարիների ընթացքում Հրազդանի համայնքապետարանը պարբերաբար հայտարարել է մրցույթ՝ նոր ծառայություններ ներգրավելու նպատակով։ Ցավոք, ոչ մի ընկերություն չի մասնակցել՝ պայմանավորված գործող 100 ՀՀ դրամ սակագնով: Մի շարք ընկերություններ պատրաստ են այս ոլորտում շուրջ 500 մլն ՀՀ դրամ ներդրում անել՝ նպատակ ունենալով ներգրավել ժամանակակից եւ հարմարավետ տրանսպորտային միջոցներ`ուղեւորների եւ հատկապես հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար բոլոր անհրաժեշտ հարմարություններով, ինչպես նաեւ՝ վերանայել գործող երթուղիների ցանցը: Սակայն նման բարելավումներն իրագործելու համար ընկերություններն առաջարկում են ներկայիս 100 ՀՀ դրամ ուղեվարձը դարձնել 150 ՀՀ դրամ ՝ժամանակակից տրանսպորտի սպասարկման եւ երթուղու որակը բարձրացնելու նպատակով: Հարգելի՛ համաքաղաքացիներ, մեզ համար չափազանց կարեւոր է լսել ձեր կարծիքը։ Դուք եք որոշում կայացնելու․ համայնքապետարանն այս հարցում միանձնյա որոշում չի կայացնելու: Ինչպե՞ս եք գնահատում նման փոփոխության անհրաժեշտությունը։ Ի՞նչ առաջարկներ ունեք ներհամայնքային երթուղիների բարելավման վերաբերյալ։ Խնդրում ենք մեկնաբանություններում կիսվել ձեր մտքերով, առաջարկություններով եւ դիտարկումներով»: 

Բնակիչներն էլ իրենց կարծիքն են հայտնել, մեծամասնությունը դեմ է եղել տրանսպորտի սակագնի թանկացմանը, սակայն համայնքապետն անտեսել է հրազդանցիների արձագանքը: Հրազդանի համայնքապետարանի կողմից համայնքի ներհամայնքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մրցույթը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 2-ին։ Մրցույթին մասնակցել եւ հաղթել է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն: Այս 1 ամսվա ընթացքում արդեն համայնքապետը գիտեր, որ տրանսպորտի սակագինը 150 դրամ է լինելու, եւ միայն տրանսպորտի` երթուղի դուրս գալուց 2 օր առաջ է բնակիչներին տեղյակ պահում, որ «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը ներգրավել է 18 նոր տրանսպորտային միջոց՝ համայնքում առավել հարմարավետ փոխադրումներ իրականացնելու նպատակով, եւ ուղեվարձի գինը 150 դրամ է: 

Քանի որ երթուղին ներհամայնքային է, փորձեցինք համայնքապետարանի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանից տեղեկանալ, թե ինչ հիմնավորում կտան թանկացման հետ կապված, եւ արդյո՞ք ի սկզբանե չեն իմացել, որ տրանսպորտի գինը թանկանալու է, քանի որ հենց համայնքապետարանն է մրցույթ հայտարարում եւ մրցույթում նշում նաեւ այն պայմանները, ըստ որոնց՝ մասնակից ընկերությունն էլ պետք է հաղթի մրցույթը: Պողոսյանն ասաց, որ չի ուզում ոչ մի հարցի պատասխանել, պատճաբանելով, որ ես կարծիք եմ հայտնել եւ դրդում եմ բնակիչներին՝ չվճարել այդ 150 դրամը: Ուզում եմ Պողոսյանին հիշեցնել, որ, որպես համայնքապետարանի աշխատակից, ինքը պարտավոր է պատասխանել մեր հարցերին, դա լինի գրավոր, թե բանավոր, քանի որ աշխատավարձ է ստանում մեր հարկերից: 

Ներքաղաքային երթուղու թանկացման եւ սպասարկման որակի հարցով զրուցեցինք նաեւ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի հետ։ «Սուտ են խոսում, արդեն հոգնացնում են, ժամերը կանոնակարգված են այս պահից ի վեր աշխատում, արդեն 1 շաբաթ է: Երթուղի ունենք15 րոպեն մեկ է դուրս գալիս, երթուղի ունենք՝ 20 րոպե, այս սեզոնին: Իհարկե՝ փետրվարից կփոխվի»: Հարցրինք՝ 18 մեքենաներն էլ շահագործվո՞ւմ են։ «Չէ, այս պահին 14 մեքենա է սպասարկում, բնականաբար, փետրվարից կսկսի փոփոխվել, երբ ուսանողությունն էլ լինի, փոխադրման առումով 3 կամ 4 տրանսպորտային միջոց կավելանա: Ինչ վերաբերում է թանկացման հետ կապված, ես դա թանկացում չեմ համարում, դա իրականություն ա: Սենց համեմատենք 30 տարի մի սակագին է եղել, որն ընդհանրապես չի համապատասխանել տվյալ փոխադրմանը, իսկ հիմա որոշ չափով, կարելի է ասել, համապատասխանում է»,- ասաց Արթուր Դալլաքյանը»։

Մանրամասները՝ «ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթի այսօրվա համարում

Recent Posts

  • Ռադայի պատգամավորը հարձակվել է Զելենսկու վրա՝ Լուկաշենկոյի հասցեին սպառնալիքից հետո
  • «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում․ Ռուբեն Մելիքյան
  • Ձեր հաղթանակը ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն շնորհավորել է Փաշինյանին
  • Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում․ Մանե Թանդիլյան
  • Գյումրիում տեղացած ուժեղ կարկտից ավտոմեքենաներ են վնասվել

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.