Երգիչ և հաղորդավար Մհեր Մեսրոպյանը, որն առավել հայտնի է որպես Մհեր Արմենիա, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով իր հասցեին հնչող քննադատություններին։
«Բոլոր նրանց, ում դուր չի գալիս, թե ինչու եմ ես աջակցում ՔՊ-ին և ՀՀ իշխանություններին, առաջարկում եմ միաժամանակ խմել քնաբեր և լուծողական»։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո Մհեր Արմենիան հայտարարել էր ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Նշենք նաև, որ 2021 թվականի ապրիլի 21-ին Երևանում կայացել էր նրա «Ազգի ձայնը» կուսակցության հիմնադիր համագումարը, որը աչքի էր ընկել սահմանափակ մասնակցությամբ։

















