Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր:
Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում», — ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ երկրում նախընտրական քարոզարշավի պատճառով։
Երկիրը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

















