Հայ ռազմագերիների վերաքննիչ բողոքներն են այսօր լսվել Բաքվի դատարանում. «փաստաբանը» միջնորդել է արդարացնել Լևոն Մնացականյանին։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանցից յուրաքանչյուրին տրամադրվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության համար։ Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 23-ին։
Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներին դատապարտել է 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։

















